10 02 2025

ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին

ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին

Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», – նշել է նա։

Գալուզինը նշել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:

«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ