12 08 2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ, ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում: 

«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ