27 02 2024

Իշխանությունները պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար ռուսներին են ներգրավում. Աբրահամյան



Հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացվում, թե ԵՄ դիտորդները՝ ողջ ծավալով և ռուս զինծառայողները՝ տարբեր ուղղություններով, ինչ գործառույթներ ունեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ կարծում, թե այդ ուղղությամբ տեղակայված ռուս զինծառայողները կարող էին կանխել այդ 4 մարդու զոհվելու հանգամանքը: Այդ ուղղությամբ անելիքը հայաստանյան իշխանություններինն էր, ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք իրավիճակին համարժեք չեն գործում»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ