27 09 2023

Սամանթա Փաուերը Երևանից հետո ժամանել է Բաքու

Սամանթա Փաուերը Երևանից հետո ժամանել է Բաքու

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերն այսօր ժամանել է Բաքու։

Այցի շրջանակներում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»: Նրան ուղեկցում է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հեռանկարները՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է UASID-ի հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ