27 05 2023

Արևմուտքի համար կարևորն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մի բան ստորագրեն թե ինչ, կարևոր չէ. Նիկոլայ Սիլաև



Ռուսաստանը հետաքրքրված է, որ Կովկասում տիրի վստահելի և կայուն խաղաղություն, և մշտապես փորձել է տարածաշրջանի երկրների հետ բալանսավորված քաղաքականություն վարել:

Այս մասին «Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական միությունը․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ներկայացուցիչ, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։

«Ինձ անհանսգտացնում է, թե ինչպես են ընթանում ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունները: Ադրբեջանի քայլերը հասկանալի են, բայց թե ինչքանով նման բովանդակությամբ ստորագրված պայմանագիրը կլինի խաղաղություն, դուք որոշեք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ