25 10 2022

Գործ ունենք փաստաբանի անկախության դեմ ուղղված գործողությունների հետ. Գայանե Պապոյան



Այս գործողություններն ուղղված են փաստաբանի դեմ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանի փաստաբաններից Գայանե Պապոյանը:

«Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել բացառապես կապված իր մասնագիատկան գործունեությունն իրականացնելու հետ: Մասնավորապես մեղադարանքի մեջ հստակ արձանագրված է, որ Էրիկ Ալեքսանյանը խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է դատավորին, որպեսզի վերջինս իր լիազորությունները չարաշահի: Խոչընդոտի վերացում որպես այդպիսին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի որոշաման մեջ նշել է Էրիկ Ալեքսանյանի կողմից խափանման միջողցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հանգամանքը:

Մինչդեռ բոլորս գիտենք, որ Էրիկ Ալեքսանյանը հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ, տվյալ վարույթի շրջանակներում հանդես է եկել որպես պաշտպան և բնականաբար իր վստահորդը եղել է անազատության մեջ, և բոլոր փաստաբանների պարտականությունն է նախ լուծել խափանման միջոցի հարցը: Էրիկ Ալեքսանյանն օգտվելով իր դատավարական իրավունքից և առաջնորդվելով նաև փաստաբանության մասին օրենքով, իր վստահորդի լավագույն շահից ելնելով, իրացնելով իր դատավարական իրավունքը ներկայացրել է միջնորդություն՝  խափանման միջոցը փոխելու և այլընտանքային խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որ բնականաբար չի կարող խոսել որևէ հանցակազմի պարունակության մասին»: 

Գայանե Պապոյանը նաև հավելեց, որ այս պահին իրենք բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ են ներկայացրել և’ գլխավոր դատախազություն, և վարույթն իարականացնող մարմնին, ինչպես նաև արդեն ներկայացրել ենք վերաքննիչ բողոք կալանավորման որոշման դեմ: Նաև նշեմ, որ Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու օրը վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ առգրավվել է փաստաբանական գաղտնիք պարունակող էկելտրոնային կրիչ: Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև փաստաբանության մասին օրենքի համաձայն արգելվում է փաստաբանական գաղտնք պարունակող որևէ տեղեկություն, նյութ հավաքել, պահպանել և օգտագործել:

Սա բառացի նախտեսված է Քրեական դատավրության նոր օրենսգրքով: Եվ ղեկավարվելով Քրեական դատավարության օերնսգրքով, ինչպես նաև փաստաբանության մասին օրենքով, միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի վերադարձվի էլեկտրոնային կրիչը, որը պարունակում է բազմնաթիվ փաստաբանական գաղտնքիներ, սակայն այսօր ստացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը, որով վերջինս մերժել է պաշտպաններիս այդ միջնորդությունը»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ