Ալիևը փակագծեր է բացում․ ի՞նչ են բանակցել Աբու Դաբիում․ «Կարճ ասած»

21 Հուլիսի, 2025

Շաբաթվա վերջին մի քանի իրադարձություն տեղի ունեցավ, որը ևս մեկ, կասեի՝ ավելորդ անգամ ապացուցում է մեր վիճակի վտանգավորությունն ու այն, թե ինչքան մեծ մեղք է այս ժամանակահատվածում այսպիսի ղեկավարող ունենալը։ Իրադարձություններից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն էր օկուպացրած Արցախում մեդիաֆորումում։ Մեզ ուղղված շատ բաներ է ասել՝ ոչ դուրեկան։ Բացի այն, որ հայտարարում է՝ պատերազմի պատճառը Նիկոլի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունն է, նաև հայտարարում է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի նախապայմանները, հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ու պետք է ոչ մեկ չհսկի՝ ո՛չ հայերը, ո՛չ օտարները։

Կար մի ընթացք, երբ Ալիևը դադարել էր ռեժիմով ծաղրել Նիկոլին, հիմա վերսկսել է։ Ալիևը ասել է բաներ, որոնք շտապ արձագանք են պահանջում։ Ու նրան պետք է պատասխանի այն մարդը, որը ընդամենը մի քանի օր առաջ Աբու Դաբիում ժամերով բանակցում էր հետը ու համարում էր բացառիկ բանակցություն, շատ արդյունավետ։ Ում հետ որ ուզում ես հարաբերությւոն կարգավորել, քեզ դարձյալ ծաղրում է ու նշաններ է ցույց տալիս, որ քո հետ չի ուզում կնքել որևէ բան, այլ քեզ սպառնում է, շանտաժ է անում։

Ի՞նչ է անում Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսվածը․ սպառնալիքները շեղում է դեպի Մայր Աթոռի վրա գրոհ։ Ասում է՝ պատրաստվեք, որ գնանք գրավենք։ Կոչ կանեմ անպայման լսել Ալիևի ելույթը ու տեսեք՝ նրա հետ հնարավո՞ր է Նիկոլը կարողանա բան բանակցել և ինչու է բանակցություն կոչվածից օրեր անց նման բառապաշար օգտագործում, զինվել ու սպառնում։ Իր պետության, պետության ու իր արժանապատվության մասին մտածողը կարձագանքեր, կոշտ։ Չի անում, ինչո՞ւ։ Իսկ Նիկոլ-Ալիև վերջին բանակցություններից ի՞նչ մանրամասներ են հայտնի․ ոչ մի։ Ուրեմն Ալիևի հետ կարող է հենց քննարկել են իր պահանջների կատարումը, հենց Զանգեզուրի միջանցքը, հենց բեռների անարգել անցուդարձը, որոնց մասին երեկ խոսում էր։

Եկեղեցու վրա գրոհը ես դիտում եմ ազդակ մեր թշնամիներին, թե՝ ինչ պետք է՝ անում եմ, մենակ թե ինձ ձեռք մի տվեք։ Լսում ենք Ալիևին, բայց դրանից անմիջապես հետո կարիք կա լսելու նրա հայաստանցի գործընկերոջը․ եթե չենք լսում ու լսում ենք ներքին բախումների տանող ելույթներ, այլ բան չի մնում, քան մտածել, որ Փաշինյանը հանձնվել է Էրդողան-Ալիևի կամքին, պատանդ է։ 

Այս պահին նա իրականացնում է մեր թշնամական երկրների շահերը։ Օրինակները նայենք․ Եկեղեցու դեմ գործընթացները ո՞ւմ են ձեռնտու, ո՞վ է այս ամենով ուրախանալու։ Հայաստանում ձեռնտու է միայն աղանդավորներին․ անգամ կառավարության ձեռնտու չէ, լարվածության նոր օջախ է բերում, անգամ իր ընտրողների մեջ կան հավատացյալներ, որոնք չեն ողջունի այս քայլը։ Այս գործընթացից ուրախանում է Ադրբեջանը, որը հայ եկեղեցուն անվանարկում է։ Եթե անում ես մի բան, որը միայն քո թշնամի պետությանն է գոհացնում, երբ հարձակվում ես եկեղեցու վրա, որի թուլացումը ձեռնտու է թշնամուդ, ուրեմն դու նրա շահերին ես ծառայում։

ՔՊ-ականներն ու իրավապահները վերջին շրջանում խոշոր հարձակում իրականացրեցին Դաշնակցության վրա, փակելու կոչեր են անում։ Դա ո՞ւմ է ձեռնտու, Հայաստանի՞ն, ոչ, իրեն՝ իշխանությա՞նը, ոչ, որովհետև հատկապես երբ կուսակցության վրա ես գրոհում, ձերբակալում, աջակիցները դառնում են առավել ագրեսիվ տրմադրված, որը քեզ քո այս թուլացման պարագայում օգուտ չէ։ Դաշնակցության փակումից, դաշնակցականների վրա գրոհից ուրախնալու են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Միայն։ Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որն ունի ամբողջ աշխարհում հզոր լոբիստական ցանցեր, ու նրանք պայքարում են Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Նրանց վնասելով՝ ևս մեկ անգամ անգնահատելի ծառայություն ես մատուցում թուրքերին ու ադրբեջանցիներին։

Սփյուռքի գործիչներին վարկաբեկելը, Հայաստան մուտքն արգելելը ո՞ւմ է գոհացնելու․ բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին․ ովքեր պետականորեն պայքարում են հայկական համայնքների դեմ։ Հայկական համայնքների վրա Նիկոլի գրոհը Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Երբեք։ Նա կուզենար իր թիկունքին զգալ մեծ Սփյուռքի առկայությունը, ոչ թե հակադարձումները։

Սամվել Կարապետյանը, աշխարհի ամենահարստ և ազդեցիկ հայերից․ ունի մեծ հնարավորություներ, բազում բիզնեսներ ունի այստեղ և բազմաթիվ գումարներ է Հայաստանին ու Արցախին նվիրել։ Սամվել Կարապետյանի կալանքը ո՞ւմ է ձեռնտու, Նիկոլի՞ն․ բնականաբար՝ ոչ․ Նիոլի շահերից չէր բխում իր դեմ հանել տասնյակ հազարավոր աշխատողներ, հեղինակություն ու ազդեցություն ունեցողի․ իսկ ինչո՞ւ արեց, այդ դեպքում․ որովհետև այդ քայլից ուրախանալու էր Ադրբեջանը։ Խոշոր գործարարին բռնելով՝ բիզնեսը խլելը վատ ազդակ է բոլոր ներորդողների համար ու մեծ ոգևորություն Ադրբեջանի համար, որ Հայաստանի տնտեսությունը ձախողման առաջ է բերվելու։

Վերջին շրջանում ամեն օր բռնում են հասարակական-քաղաքական գործիչների ու կալանավորում, փաստացի բանտերը լցված են քաղաքական գործիչներով։ Բռնել են Միքայել և Բագրատ սրբազաններին, բռնել են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, բազմաթիվ անձանց․ մի քանի օր առաջ էլ կալանքի տարան քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին, որը այս իշխանության դեմ անզիջում ու անկեղծ պայքար մղողներից է։ Բռնել են զուտ նրա համար, որ ընդդիմադիր են։ Ինչու է Նիկոլն անում այսպես, չէ՞ որ իրականում շատ ծանր է սա նստելու հենց իր վրա։ Որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, նրանք են չէ՞ ասում Հայասանը ահաբեկչական պետություն է, ընդդիմադիրները ռևանշիստներ են, պետք է դա բացառվի, ու ընդդիմադիրները կալանավորվում են, մի մասը՝ տեռորիզմի մեղադրանքով, մյուս մասը՝ իշխանազավթման կոչերի։ Եթե կալանքի տանելով դաշտը չեզոքանար, կարող էինք ասել, որ այո, Նիկոլին օգուտ է, բայց այս կալանավորումները նրան չեն ավելացնում ո՛չ հեղինակություն, ո՛չ ընտրազանգված։

Իմ տեսանկյունից, այս քայլերով Փաշինյանը դիմում է Հայաստանի թշնամի երկրներին, թե՝ չե՞ք տեսնում, որ ես ձեզանից մեկն եմ, տիրություն արեք ինձ, տանիք կանգնեք ինձ, օգնեք մնամ։ Ինքը հանձնված վիճակում է։

Կարճ ասած, այս ամենը կրկին, որերորդ անգամ գալիս է հիմնավորելու, որ Հայաստանում հայկական իշխանություն չկա։ Այս իշխանության վերաբեևրյալ ամեն մեկը մի կարծիք ունի․  ոմանք ասում են՝ գործակալ է, ոմանք ասում են՝ թուրքական է, մի մասն ասում են՝ դավաճան է․ երբ ուրիշի գնահատականները թողնում ես մի կողմ, ու ինքդ ես փաստերը համադրում, դու էլ տեսնում ես, որ սրանք ինչ անում են, բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Ո՛չ Եվրամիություն, ո՛չ Ամերիկա կամ այլն։ Նիկոլն իր իշխանության փրկությունը տեսնում է այս երկուսի մեջ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ...

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի...

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային...

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Մեր աղբյուրներն...