Ալեն Սիմոնյանը Արցախի նախագահի ընտրությունը համարում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ

27 Մայիսի, 2025

Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տես ինչ ասեց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է»:

«Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ոչ»,- ասաց նա:

Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, նա ասաց. «Իհարկե տեղին է»:

Ճշտող հարցին՝ բայց Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», նա արձագանքեց.

«Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո, չի եղել, ու չի էլ կարող լինիել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։  Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ է, կամ սխալ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան»-ի արտահայտությունները կային, և որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլաքները տանել արցախցիների կողմ, նա ասաց.

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, սխալ եք: Դուք սխալ եք, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները ինչն իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեզ հետ: Հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ, ես որևիցե կողմի չեմ պաշտպանում, ես ասում եմ ինչի է ինքը դա անում: Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի «Արևմտյան Ադրբեջան», այսքան բան»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան: Նա Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...

Առինջում բացահայտվել է կանանց շահագործման դեպք․ երկու օտարերկրացի ձերբակալվել է

Առինջում բացահայտվել է կանանց շահագործման դեպք․ երկու օտարերկրացի ձերբակալվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ...

Ադրբեջանցու դեպքում անմեղության կանխավարկած կա, ընդդիմադիրների դեպքում՝ չկա․ Լևոն Քոչարյան

  «Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ սա սովորական քրեական դեպք է, սովորական հանցագործություն է։ Իհարկե, դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ իրենք...

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին: «Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին...

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Մայիսին Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունն ընդունել էր, որ Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 42 ռազմական օդանավ։ Այժմ՝ 81: Իրական զոհերի...