Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր․ «Կարճ ասած»

13 Հուլիսի, 2026

 

Լուր կարդացի, որ Կոլումբիայի ազգային հավաքականը աշխարհի խաղերից վերադարձել է առանց կիսապաշտպանի։ Նա չի վերադարձել հայրենիք՝ իր և ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքների պատճառով։ 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ հանդիպման ժամանակ նրա հարվածը չի հասել նպատակին, որի պատճառով հավաքականը կրվել է: Այնքան վատ մեկնաբանություններ են եղել հայրենակիցներից, որ վախեցել է գնալ։ Մարզական աշխարհում, հատկապես ֆուտբոլային մեծ կրքերով ապրող երկրներում ազգային հավաքականի ելույթը նույնացվում է ազգային արժանապատվության հետ։ Երկրպագուների համար հավաքականի ձախողումը անձնական ողբերգություն է, և նրանք պատասխանատուից ակնկալում են համարժեք գին։ Իհարկե՝ սխալը չի կարող արդարացնել բռնությունը, մահվան սպառնալիքները․ դա չի քննարկվում․ բայց այս երևույթի հիմքում ընկած է մի կոշտ աքսոմա՝ սխալի համար պետք է վճարել։ Այս դեպքը խոսում է և՛ պահանջատիրության, և՛ պատասխանատվության զգացումի մասին։ Միայն սպորտում չէ, որ սխալը կարող է ճակատագրական լինել։

Եթե քաղաքացիները կարող են այսքան զգայուն լինել մեկ մարզիկի գործողության նկատմամբ, որի ենթադրյալ սխալը խաղ է արժեցել, ապա հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի նրանց վերաբերմունքն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց որոշումները կարող են ազդել ամբողջ պետության ճակատագրի վրա։ Որքան մեծ են լիազորությունները, այնքան մեծ է պատասխանատվությունը։ Իսկ ամենամեծ պատասխանատվությունը, բնականաբար, կրում է երկիրը ղեկավարողը, որի յուրաքանչյուր ստորագրությունը, յուրաքանչյուր բանակցությունը, յուրաքանչյուր քաղաքական որոշումը կարող է ազդեցություն ունենալ միլիոնավոր մարդկանց կյանքի, երկրի անվտանգության, տնտեսության և ապագայի վրա։

Մեր երկիրը փաստացի ղեկավարողը, օրինակ, իր ոլորտում ոչ մի գոլ չի խփել, փոխարենը ընդունել է ազգային դարպասին բազմաթիվ հարվածներ և բազմիցս ինքնագոլ է արել։ Օրինակ՝ նրա «հյուրախաղերը» Պրահայում ինչո՞վ ավարտվեցին։ Կարևոր է, կրկնում եմ, հա՛մ անձնական պատասխանատվությունը, հա՛մ ժողովրդի պահանջատիրությունը։ Պետական կառավարման ամենակարևոր սկզբունքներից է որոշումներ կայացնողի՝ քաղաքական պատասխանատվության կրումը։ Եթե այդ պատասխանատվությունը գործնականում բացակայում է, սխալ որոշումների անմիջական հետևանքները կրում են քաղաքացիները, իսկ որոշում կայացնողը հաճախ շարունակում է պաշտոնավարել առանց հետևանքների։ Եվ եթե մեկ շեղ խփած գնդակի համար ժողովուրդը այդքան ցասում է ունենում, պետական քաղաքականության մեջ պատասխանատվության նշաձողը տեսականորեն պետք է բազմապատկվի։ Ֆուտբոլում սխալի գինը կորցրած գավաթն է, քաղաքականության մեջ՝ մարդկային կյանքերը, հայրենիքը, պետականության վտանգումը։ Եվ ուրեմն հարց է առաջանում՝  ինչո՞ւ քաղաքական աղետից հետո չի գործում պատասխանատվությունը, ինչո՞ւ է ինքնագոլը համարվում նորմալ։

Այս իշխանության սխալների հետևանքները կրել է միայն քաղաքացին, ոչ թե հենց այդ սխալը գործողները․ մարդիկ կորցնում են աշխատանքը, նրանց համար հարկերը շատանում են, զոհվում են հարազատները, բռնագաղթում են, իշխանության մոտ բան չի փոխվում։ Հանրային դժգոհությունը, խորհրդարանական վերահսկողությունը, անկախ դատարանները, ազատ մամուլը և ընտրությունները կոչված են ապահովելու, որ իշխանությունը չզրկվի հաշվետվողականությունից։ Բայց քանի որ մեր երկրում ղեկավարողը պատրաստ չէ բացատրել իր որոշումները, ընդունել սխալները և անհրաժեշտության դեպքում կրել դրանց քաղաքական հետևանքները, այլ միայն արդարանում է, սպառնում է, իրավական բիրտ ուժով ճնշում է, ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ սխալ որոշումների գինը վճարում է հասարակությունը, իսկ իշխանությունը չի զգում իր գործողությունների ամբողջական հետևանքները։ Վստահ է, որ ինչ սխալ էլ անի, մարսելու է։

Փաշինյանը պետություն ղեկավարելը համեմատում էր մեքենա վարելու հետ։ Մեր դեպքում վարորդը գիտի, որ վթարի դեպքում անվտանգության բարձիկներն իրեն փրկելու են, իսկ մեքենայի հետևի նստատեղի ուղևորները եթե զոհվեն, կխուսափի պատասխանատվությունից։ Դրա համար էլ մեքենան վարում է անզգույշ և մեծ արագությամբ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը հենց այդ անպատասխանատու վարման արդյունքն է։ Որոշում կայացնողը ձախողման դեպքում անձամբ ոչինչ չի կորցնում։ Եվ քանի որ չի կրում պատասխանատվություն, ուրեմն չի էլ կշռադատում որոշումները կայացնելիս, ուստի իր որոշումների որակը շատ ցածր է։ Քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական ամենածանր սխալներից հետո էլ երկրի ղեկավարի կյանքի որակը, ֆիզիկական անվտանգությունն ու սոցիալական կարգավիճակը չեն տուժել։ Մինչդեռ յուրաքանչյուր սխալ բանակցության, սխալ հայտարարության կամ որոշման գինը քաղաքացին վճարել է կյանքով, տնով, հայրենիքով։ Եթե ինքը տար իր սխալների գինը, ոչ թե մեր տղաները կյանքով ու առողջությմամբ, մեր քույր ու եղբայրենը՝ բռնագաղթով, հաջորդ անգամ կմտածեր՝ այսինչ բանը անե՞մ, թե չանեմ։ Ինքը ասում է՝ անեմ, ինչ լինի՝ լինի։ Հիշո՞ւմ եք, սկսում ենք զրոյական կետից, եթե բանակցենք, տեսնենք չի ստացվում, ուրիշ բան կբանակցենք։

Նրա անհեռատես դիվանագիտության պատճառով մենք ունեցել ենք մարդկային կորուստներ, տարածքաին կորուստնեռր, ազգային խայտառակություն, նա պահպանել է աթոռը։ Նրա տնտեսական և կառավարչական սխալներ ի պատճառով եղել է գնաճ, աղքատություն, հարկային, վարկային բեռի ավելացում, տուրքերի ավելացում, իրենք ստացել են պարգևավճարներ և բարձր աշխատավարձեր։ Բերել է անվտանգային ձախողումների, մենք ունեցել ենք անպաշտպան սահմաններ, տեղահանումմ, ինքը ստացել է ուժեղացված անձնական պահպանություն։ ՌԴ դեմ քայլեր էն անում, տուժում է հողի մշակն ու արտահանողը, ինքը՝ ոչ։

ՔՊ-ն ստեղծել է քաղաքական մշակույթ, որտեղ ձախողումն ունի ցանկացած մեղավոր, բացի գլխավոր որոշում կայացնողից, «Քանի որ դուք ինձ ընտրել եք, ուրեմն իմ բոլոր սխալների պատասխանատուն նաև դուք եք»։ Չկա վախ սխալվելուց, որովհետև չկա պատժի կամ կորստի վախ։ Այս ընտրությունները պատասխանատվություն կրելու լավ առիթ էր, և ինչպես փաստվեց բազմիցս, իր քվեով քաղաքացին ասաց՝ ուզում եմ պատասխան տաս արածներիդ համար։ Բայց սա բազմաթիվ մեթոդներ գործի դնելով՝ մնաց։

Կարճ ասած՝ քանի դեռ հասարակությունը թույլ է տալիս, որ իր հաշվին փակվեն քաղաքական բոլոր սխալները, սխալների, ինքնագոլերի շարանը չի դադարելու։ Էմոցիոնալ երկրպագուից պետք է վերափոխվել գիտակից և պահանջատեր քաղաքացու։ Պետություն ղեկավարողին պետք է հստակ ցույց տալ, որ յուրաքանչյուր կարևոր որոշման համար վաղ թե ուշ պատասխան է տալու։ Ինչքան ուշ, այնքան շատանալու են և՛ սխալները, և՛ պատասխանը հետագայում լինելու է ավելի ցավոտ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով`...

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային...

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ...

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարևոր քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են իսրայելական...

Հորմուզի նեղուցը բաց Է և կմնա բաց՝ Իրանով կամ առանց Իրանի․ Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց Է և կմնա բաց՝ Իրանով կամ առանց Իրանի․ Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց Է և կմնա բաց՝ Իրանով կամ առանց Իրանի։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերականգնում ենք իրանական շրջափակումը, որն այդպես է կոչվել, քանի որ այն միայն կանգնեցնում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքն ու...