«Դա ինձ չի անհանգստացնում». Թրամփը՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման հավանականության մասին 

28 Օգոստոսի, 2026

ԱՄՆ նախագահը հեռախոսային հարցազրույց է տվել Axios-ին, հաղորդում է BBC-ին, որի ընթացքում հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հնարավոր հարձակման հավանականությունը։

Երեքշաբթի ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը գաղտնի այց է կատարել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ այցի նպատակներից մեկը Մոսկվային նախազգուշացնելն էր ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հնարավոր հարձակման մասին, նշում է հրատարակությունը։

Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռեթքլիֆը նման նախազգուշացում չի փոխանցել։ «Դա ինձ չի անհանգստացնում… ընդհանրապես։ Ոչ մի խնդիր չկա», — ասել է Թրամփը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի երկրների դեմ Ռուսաստանի հնարավոր սադրանքի վերաբերյալ հարցին։

Նախագահը Ռեթքլիֆի այցն անվանել է «սովորական աշխատանքային այց» և զարմանք է հայտնել դրա վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանման կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր

Լավրովը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Լավրովը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք հանդիպել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ միջոցառման հիմնական ծրագրից...

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։ Այս պաշտոնը համատեղվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ։ Հայաստանն ու Կանադան արդյունավետ...

Անգրագիտության մարմնավորում եք դուք՝ ձեր թիմով․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ին

  «Հուսով եմ, որ մեր ասածը լսելի է դառնում և իրենց, և իրենց ղեկավարության համար։ Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամոթ քեզ։ Ամոթ քո կեղծիքների, ստերի, մարդկանց իրավունքների ոտնահարման, գռեհկության և հերյուրանքներ տարածելու...

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։ Նման որոշում կայացվել է...

ՀԷՑ-ը պաշտոնապես «խլվեց»․ կառավարությունն ընդունեց որոշումը

ՀԷՑ-ը պաշտոնապես «խլվեց» Սամվել կարապետյանից․ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստում ընդունվեց համապատասխան որոշումը։ Խոսելով ՀԷՑ-ի կառավարումը մասնավորին հանձնելու հնարավորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ...