Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց․ Գարեգին Երկրորդ 

24 Ապրիլի, 2026

Մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան, ի Սփյուռս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգից հետո լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը շարունակեց. «Մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը իր շնորհը, խաղաղությունը, սերը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի  հայոց ազգը սիրով, միաբան, համերաշխ և ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները, մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, առաջընթաց ու հզոր կյանքը  խաղաղության և անվտանգության պայմաններում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը և սա աներկբա պնդում է․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մանրակրկիտ ներկայացրեց պատճառները, թե ինչու «Հայաստան» խմբակցությունը չի կարող և չի պատրաստվում կողմ քվեարկել իշխող ուժի կողմից առաջարկվող նոր...

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան»...

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «ԱՐԱՄԵ» յոթ տարվա հնեցմամբ կոնյակի վաճառքը։ Այս մասին ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  հայտնում է  Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեն։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրողների կողմից բարձրորակ արտադրանք ներկայացված խմիչքներն...

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝...

Ողբերգական դեպք Սյունիքում. Գորիսի հիվանդանոցում հղին կորցրել է երեխային, ամուսինը մեղադրում է բժիշկներին

Ողբերգական դեպք Սյունիքում. Գորիսի հիվանդանոցում հղին կորցրել է երեխային, ամուսինը մեղադրում է բժիշկներին

Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել,...