Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. «Փաստ»

30 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:

Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բաշխիչ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն և հուսալի համակարգի: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:

Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը:

Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան: ՀԷՑ-ի օրինական սեփականատերերը պատրաստվում են ամենայն վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, և կասկած չկա, որ արդարությունը վերականգնվելու է, իսկ ռազմավարական այս հսկան ի վերջո վերադարձվելու է իր օրինական տերերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հանդարտվում ա․ ՔՊ-ականը՝ ծեծկռտուքի մասին

  «Մենք գործընկերներ ենք, տարբեր հայացքներ ունենք։ Դրանք պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հետո էլի հանդարտվում ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը։ Մանրամասն՝...

«Ձեզ հատուկ բերել են Ազգային ժողով, որ այդպես ծեծե՞ք մարդկանց»․ լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ոչ ոք ինձ հրահանգ չի տվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ - ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկվա ծեծկռտուքի հերոսն ինքն է և աջուձախ հարվածներ էր հասցնում, արդյոք...

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության...

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի, կարծում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք այսպես թե այնպես մասնակցում ենք Իրանի հետ հակամարտությանը յոթ ամիս: Ես խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ դա վերածվի անվերջ...

Մտաք իմ, վարորդների ու «Յանդեքսի» արանքը, ու տարաք-թաղիք այդ հարցը․ Մեսրոպ Մանուկյան

  «Անցյալ տարի ես շատ եմ զբաղվել այս խնդրով, մասնավորապես՝ վարորդների հարցերով։ Հանդիպում եմ ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ՝ վարորդների խմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Այդ ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք...