Ողբերգական դեպք Սյունիքում. Գորիսի հիվանդանոցում հղին կորցրել է երեխային, ամուսինը մեղադրում է բժիշկներին

30 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ժամը 20:00-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Մ.-ն և հայտնել, որ առավոտյան հղի կնոջ՝ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Քնքուշ Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ շտապօգնություն են կանչել և շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Գորիս բժշկական կենտրոն», որտեղ էլ կինը երեխային կորցրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մեկնել են ահազանգողի տուն, որտեղ էլ վերջինը ոստիկաններին հայտնել է, թե իրեն հայտնի չէ կնոջ՝ երեխային կորցնելու պատճառը, և փորձում է պարզել, թե արդյոք իրեն Գորիսի հիվանդանոցի բժիշկները չեն խաբել։

Տղամարդը հայտնել է նաև, որ երբ ինքը հեռախոսով խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ, ընթացքում լսել է, որ գոռում են՝ «երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են», քանի որ կինը հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը՝ ժամը 20:00-ին դարձյալ Արթուր Մ.-ն ահազանգ է տվել և հայտնել, որ Գորիսի հիվանդանոցում երեխային սպանել են և սպառնացել է սպանել բոլորին։

Գորիսի համայնքային ոստիկանները կարողանում են հայտնաբերել Արթուր Մ.-ին և հրավիրել ոստիկանության Գորիսի բաժին, սակայն նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ՝ նշելով, թե բժիշկների նկատմամբ բողոք, պարտք ու պահանջ չունի։ Նա հայտնել է նաև, որ ինքը գտնվում է ոչ սթափ վիճակում և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչը հաստատվել է

Ոստիկանները լսել են նաև Գորիս բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբարձ 45-ամյա Տաթևիկ Շ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում «հղիության 23-24, ծննդաբերական» շաբաթական ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված Քնքուշ Վ.-ն ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ մոտ 600 գրամ քաշով։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը և սա աներկբա պնդում է․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մանրակրկիտ ներկայացրեց պատճառները, թե ինչու «Հայաստան» խմբակցությունը չի կարող և չի պատրաստվում կողմ քվեարկել իշխող ուժի կողմից առաջարկվող նոր...

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան»...

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «ԱՐԱՄԵ» յոթ տարվա հնեցմամբ կոնյակի վաճառքը։ Այս մասին ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  հայտնում է  Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեն։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արտադրողների կողմից բարձրորակ արտադրանք ներկայացված խմիչքներն...

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝...

Դուք արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք․ Արամ Վարդևանյան 

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ելույթը․ «2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվում է խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի անմիջական վկայությամբ և մասնակցությամբ։ Դրա...