ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը՝ խորհրդարանում․
«Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ հոկտեմբերի 27-ի մասին խոսող ձեր ծանր հրետանին Գարիկ Սարգսյանն է դառնալու, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ առաջին անգամ, բայց հուսամ՝ վերջին:
Ուրեմն պարոն Սարգսյանը այդ 27 տարվա գեներացված ստերը իր հնարավորությունների սահմաններում փորձեց այստեղ վերարտադրել։ Էլ Մեղրին հանձնելու, հոկտեմբերի 27-ը Մեղրիի իբր հանձնել հետ կապելու խորհրդի, ինչ-որ քվեարկության և այլնի և այլնի մասին:
Շատ եմ խոսել ես հոկտեմբերի 27-ի մասին և այսօր, հարգելով նաև զոհերի հիշատակը, ընդամենը ուզում եմ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի խոսքերը մեջբերել: Ի՞նչ է ասել Արմեն Սարգսյանը. «Այն արտաքին ուժերը, որոնք կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»:
Ես այս օրինակի վրա, այս ողբերգական օրինակի վրա ուզում եմ խոսել իրականության և իրականության ընկալման՝ իշխանական պատգամավորների այդ ճողվածքի մասին:
Հոկտեմբերի 27-ի մասին խոսում է իշխանական մի պատգամավոր, մարդ ով իրականության մասին օրինակներով ուզում եմ ներկայացնել, թե ինչպիսի պատկերացումներ ունի։ Ուրեմն պարոն Սարգսյանը նոր պաշտոն ա ստանձնել և բավականին կարճ ժամանակ անց բավականին թանկարժեք մեքենա ձեռք բերել։ Լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է պատրաստում դրա մասին: Այդ տեսանյութերը պատրաստելու ընթացքում անիմացիաներ են օգտագործում, կոլաժներով փորձում են ավելի հանրամատչելի դարձնել նյութը: Պարոն Սարգսյանը զանգում է այդ խմբագրություն, շատ բորբոքված՝ գոռում է՝ դուք ապատեղեկատվություն եք տարածել, սուտ եք տարածել, ես ձեզ դատի եմ տալու և այլն, և այլն: Խմբագրությունում ուզում են հասկանալ՝ ի՞նչ ա եղել, խնդիրը ի՞նչն ա, սո՞ւտ է։ Որովհետև հայտարարագիրը վերցրել են, նյութը պատրաստել են։ Ասում է՝ իմ մեքենան սպիտակ է, սև չի, դուք սև մեքենայի նկար եք դրել։ Ու այս մարդը այսօր հոկտեմբերի 27-ի մասին է խոսում։
Կամ, օրինակ, պարոն Սարգսյանը երբ որ մարզպետ էր, ասում էր, որ․ «Տիգրանշենը՝ Քյարքին, ոչ մեկ չի հանձնելու, ազգափրկիչներին հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենը հանձնելու կոնկրետ օրը, այդ դեպքում հանձնելու հաջորդ օրը ես իրենց հրավիրում եմ Քյարքի խաշ ուտելու, չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժեք գնալ»: Ես առաջարկում եմ պարոն Սարգսյանը վաղը Նիկոլ Փաշինյանին հարցնի, թե երբ է հանձնելու Քյարքին և առհասարակ կարո՞ղ է արտասանել Տիգրանաշեն բառը: Դուք Հայաստանի Հանրապետության տարածքները մատաղ եք արել, հիմա եկել մատաղ հրավիրելո՞ւց եք խոսում։
Կամ ասում է՝ «Բաքվի նախագահական նստավայրից են հրահանգներ ստանում»: Կյանքը ցույց տվեց, որ Բաքվի նախագահական նստավայրից դուք քարտեզներ և ուղեցույցներ եք ստանում։ Էնպես որ բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին՝ ավելի լավ ա՝ կոկորդիլոսներով զբաղվիր»։
Պատգաամավորի ելույթը՝ տեսանյութում։






