Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին

16 Ապրիլի, 2026

Ադրբեջանական կողմը քանդել է 2007 թ. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը: Ըստ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի, սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը:

Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա» ։

«Մեր արձագանքը

Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում  և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում  նշվում է,  որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով  երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»,- գրել է կայքը։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ...

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...