Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

24 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.   Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։

Սա հստակ սահմանագիծ է քաշում աշխարհիկ իրավունքի և եկեղեցական ներքին կառուցվածքի միջև՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային վեճի առարկա չեն կարող դառնալ։

Վերջին շրջանում իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող պառակտիչ արշավի համատեքստում այս որոշումները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։ Կայացված դատական ակտերը ցույց են տալիս, որ անգամ տիրող քաղաքական տեռորի ու աննախադեպ ճնշումների պայմաններում դատարանը փորձում է չտրորել հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ազգային Եկեղեցին, և զերծ է մնում հոգևոր տիրույթի վրա կատարվող կեղծ քաղաքական միջամտությունները կուրորեն դակելուց։ Իշխանական տարբեր լծակներով Եկեղեցու ներսում պառակտում մտցնելու փորձերի ֆոնին նման որոշումը կանխում է դատարանները եկեղեցական նվիրապետությունը վիճարկելու գործիք դարձնելու միտումը։ Սա կարևոր նախադեպ է ստեղծում, որը Եկեղեցուն տալիս է իրավական պաշտպանության լուրջ լծակ՝ իր սահմանադրական ինքնավարությունը պահպանելու համար։

Բացի այդ, կոնկրետ Արման Սարոյանի դեպքում քաղաքացիական գործի կարճմամբ ինքնաբերաբար վերանում է նաև հայցի ապահովման միջոցը։ Սա նշանակում է, որ էապես թուլանում են նաև այն քրեական մեղադրանքները, որոնք կառուցված էին իբրև թե այդ ապահովման միջոցի կատարմանը խոչընդոտելու վրա։ Քաղաքացիական գործի կարճումը, անկախ հետագա բողոքարկումներից, իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրանց արդարացնելու համար։ Այս որոշումը ցույց է տալիս, որ դատարանը հրաժարվում է մասնակից դառնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների իրականացրած քաղաքական ասպատակությանը, և հույս է ներշնչում, որ հայ ժողովրդի հավաքական խիղճը դեռևս վերջնականապես չի մահացել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝  24. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին Parstoday-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Պենտագոնը կարծում է, որ ամերիկյան համալսարաններին կից գործող՝ Չինաստանի կողմից ֆինանսավորվող Կոնֆուցիոսի...