Որքա՞ն գումար ստացավ իշխանությունների «սրտի» ընկերությունը COP17 համաժողովի համար, որի դեմ ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել․ «Փաստինֆո»

27 Նոյեմբերի, 2026

Միայն նախորդ ամիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 11 համաձայնագիր է կնքել «Դոփինգ Սփեյս» ՍՊ ընկերության հետ, որի դեմ ԿԳՄՍ նախարարությունը դատական հայց է ներկայացրել՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված պետական միջոցներից ավելի քան 534 միլիոն դրամի վերադարձն ապահովելու նպատակով։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնեմասերի 51 տոկոսը պատկանել է Մակար Պետրոսյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդուն, իսկ 49 տոկոսը՝ Հայկ Սիմոնյանին։ 2024 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Մակար Պետրոսյանն այլևս բաժնեմաս չի ունեցել ընկերությունում, և այդ օրվանից մինչ օրս 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայկ Սիմոնյանին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրերը կնքվել են առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ նպատակը COP17 համաժողովի համար ծառայությունների ձեռքբերումն է եղել։

Խորհրդարանական ընդդիմությունն անդրադարձել էր ծախսերին և նշել, որ ծախսվել է 290 մլն դրամ, որի շրջանակներում մեկ թերմոսը ձեռք է բերվել 7800 դրամով, իսկ, օրինակ, անվանաքարտերի՝ բեյջերի թելի մեկ հատը՝ 1248 դրամով։

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, թե COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ, սակայն հրապարակված փաստաթղթերը կարծես հակառակն են վկայում։

Այսպես, կնքված համաձայնագրերից մեկով՝ COP17 համաժողովի անցկացման հիմնական վայրում մշակութային ծրագրերի կազմակերպման համար տրամադրվել է 642 միլիոն դրամ, որը համարժեք է 1 միլիոն 785 հազար 697 դոլարի։

COP17 բրենդի տեսանելիության ապահովման համար ևս բավականին մեծ գումար է ծախսվել։ Պատվիրակների համար նախատեսված հատուկ նվերների համար ծախսվել է 32 միլիոն 982 հազար դրամ կամ 91 հազար 738 դոլար։

Նույն համաժողովի անցկացման հիմնական վայրում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում, շենք-շինությունների ճակատային հատվածի մաքրման ծառայությունների կազմակերպման համար տրամադրվել է 19 միլիոն 800 հազար դրամ կամ 55 հազար ԱՄՆ դոլար։

Մետաղական կոնստրուկցիաների համար ծախսվել է 598 միլիոն 118 հազար 527 դրամ կամ 1 միլիոն 663 հազար 643 դոլար, համաժողովի անցկացման վայրում տրանսպորտի և մասնակիցների անվտանգության ապահովման համար՝ 103 միլիոն 248 հազար դրամ, իսկ կայունության և «կանաչ» գործողությունների հաշվետվության պատրաստման համար՝ 4 միլիոն 80 հազար դրամ։

Ինչ վերաբերում է տպագրական, տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների ապահովման և տեխնիկական սպասարկման ծառայություններին, ապա դրանց համար տրամադրվել է 83 միլիոն 449 հազար 106 դրամ, իսկ «Մերիդիան» էքսպո կենտրոնում լուսային ու ձայնային համակարգերի ապահովման համար՝ 105 միլիոն 414 հազար 504 դրամ։

Մնացած երեք համաձայնագրերով իշխանությունների «սրտի» ընկերությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 683 միլիոն 922 հազար 700 դրամ։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Չնայած այն հանգամանքին, որ համաժողովը վաղուց ավարտվել է, դեռևս ներկայացվում են նոր փաստաթղթեր, թե ինչ ծառայություններ են ձեռք բերվել համաժողովի համար։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանն էլ պարբերաբար պետական գնումների համակարգում ներկայացնում է փաստաթղթեր, թե մշակութային միջոցառումների և համերգների համար որքան գումար է ծախսել։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ այս ընկերության հետ ստորագրվում են միլիարդավոր գնումների պայմանագիր, երբ այն գտնվել է անբարեխիղճ ու, փաստացի, յուրացրել պետության 534 մլն-ը։ Համենայն դեպս՝ ԿԳՄՍ նախարարությունը «Դոփինգ Սփեյս» ընկերության դեմ ներկայացվող հայցով պահանջում է բռնագանձել առնվազն 534 մլն 656 հազար 562 դրամ։
Գումարը բաղկացած է՝

502 մլն 459 հազար 679 դրամ՝ պետական բյուջե վերադարձման ենթակա տնտեսված միջոցներ,

7 մլն 815 հազար 883 դրամ՝ տուգանք,

24 մլն 381 հազար դրամ՝ պայմանագրով չկատարված վճարային պարտավորություն։

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ՝ Աշտարակում․ շինանյութի խանութներից մեկի պահեստում է հրդեհ  բռնկվել

Խոշոր հրդեհ՝ Աշտարակում․ շինանյութի խանութներից մեկի պահեստում է հրդեհ բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ինչպես...

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության Մեքքայի համաձայնագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի նկատմամբ արտաքին զինված հարձակման դեպքում։ Պետության...

Սուպերվարչապետական վիճակից անցում ենք կատարում գերսուպերվարչապետական համակարգի․ Հարությունյան 

«Ես կարծում եմ՝ նախ այդ նախագիծն ամբողջությամբ ավտորիտար Սահմանադրության նախագիծ է, որի նպատակն է բոլոր այն ուժերին, այն անձանց, ովքեր կունենան այլ կարծիք, քան այդ օրվա գործող իշխանության կարծիքն է, զրկել քաղաքականությամբ զբաղվելու...

Արարատի մարզում մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ

Արարատի մարզում մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված երկու մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդներն իրենց նկատելով դրսևորել են կասկածելի վարք։ Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք...

«Ի դեպ»․ Մեկ ելույթում քա՞նի անգամ Փաշինյանը շահարկեց Եռաբլուրը

«Ի դեպ»․ Մեկ ելույթում քա՞նի անգամ Փաշինյանը շահարկեց Եռաբլուրը

«Եռաբլուրի մասին խոսողները եղկելի են»․ սա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, որը Եռաբլուրը եռապատկելուց խոսելը համարում է շահարկում։ Այս հայտարարությունից մեկ շաբաթ հետո դարձյալ նույն վայրում ճեպազրույց տալով` իր բառերով ասած՝  բազմիցս շահարկեց Եռաբլուրը։ Մանրամասն՝...