Թշնամին գովում է, ժողովուրդը՝ անիծում․ «Կարճ ասած»

25 Նոյեմբերի, 2026

Շատերս ենք ասում և շատ ավելի շատերն էլ համոզված են, որ Հայաստանի իշխանություններն անում են բաներ, որոնք բոլորովին հայ ժողովրդի շահերից չեն, ցանկությամբ չեն, նրանց տված մանդատով չեն։ Փոխարենը մեր թշնամիների, հակառակորդների մի այլ կարգի սրտով ու պատվերով են։ Երեկ Նիկոլ Փաշինյանը գովասանք է ստացել Սահմանադրության տեքստի համար՝ Թուրքիայից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Սերդար Քըլըչն ասում է. «Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է»։ Ավելացնում է․ «Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է»։ Թուրքերը Նիկոլին համարում են իրենց ընկեր։ Փաշինյանի հասցեին հայերից էդպիսի խոսք չես լսի։

Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, որից թուրքերը երանության մեջ են ընկել․  Սահմանադրությունից հանել է Անկախության հռչակագիրը, որտեղ խոսվում էր Հայոց ցեղասպանության պահանջատիրության մասին։ Ասում է՝ Թուրքիայի հետ վեճի պատճառը հանել ես։ Բայց թուրքերի համար դա միակ լավությունը չէ, որ արել է։ Նոր սահմանադրության նախագծում բացակայում է Արարատ լեռան մասին հիշատակումը՝ որպես պետական խորհրդանիշի բաղադրիչ։ Բնականաբար՝ թուրքերը ոգևորված են։

Սրանից առաջ էլ Ադրբեջանն էր ողջունել, որ Անկախության հռչակագիրը հանվել է տեքստից։ Մինչ մենք ասում ենք, որ Փաշինյանը կատարել է Ալիևի պահանջը, բայց մարդը կատարել է նաև Թուրքիայի պահանջը։ Գուցե այս հարցը առանձին քննարկե՞լ են թուրքերի հետ, չէ՞ որ բանագնացներ ունենք։ Ժողովուրդ ջան, պարզ, միամիտ հարց տամ՝ ինչո՞ւ են այդ փոփոխությունները գոհացնում միայն Անկարային ու Բաքվին։ Իսկ Հայաստանից դուրս ում ինչ պետք է, բոլոր պահանջները կատարվու՞մ են։ Եսիմ, ուրիշներից խաբար չկա։ Իսկ կարո՞ղ է հարցնես, թե ինչ կուզենա մեր Սահմանադրության մեջ ավելացնել կամ պակասեցնել Վրաստանը, Ուգանդան, Տոգոն, Իսրայելը, գուցե իրենք է՞լ են մեր Սահմանադրությւոնից նեղված։ Սա Սահմանադրությո՞ւն է, թե՞ պատվերով համերգ։ Դե չէ, կասեն ի՞նչ կապ ունեն այդ այլ պետությունները։ Դե բա ես էլ եմ այդ հարցը տալիս․ ինչու՞ պետք է մենք ինչ-որ բան անենք ու հարևանները գոհ լինեն, մերսի ասեն, գովոնն․․․ ուրեմն իրենց սրտով է, իրենց ուզածն է և ոչ երբեք՝ մերը։

Ո՞նց հասկանամ, ժողովուրդը, լավ ժողովրդի մի լուրջ հատված պահանջում է այս ու այն դրույթներին ձեռք չտալ, դա չի ընդունվում, ընդունվում է թուրքական պահանջը․ բայց հարցն էլ այն է, որ անունը դնում են հայ ժողովրդի Սահմանադրություն, հայ ժողովրդի համաձայնությամբ ընդունված։

Դատավորների միությունը հայտարարություն է տարածում, թե՝ մեզ հետ քննարկում ունեցել ե՞ս, որ նման վտանգավոր դրույթներ ես գրել։ Իսկ դատավորների մասով պարզվում է՝ կառավարող մնեծամասնությունը, այսինքն՝ ՔՊ-ն է որոշում՝ ով դատավոր աշխատի մեր երկրում, իրենք են ընտրելու էն մարդկանց, որ պետք է բարեվարքությունը ստուգեն։ Ո՞ւմ հետ եք քննարկել, որ որոշել եք, թե ԲԴԽ 10 անդամներից միայն 1-ին կարող է ընդդիմությունն առաջադրել։ Ո՞ւմ հետ եք քննարկել, որ որոշել եք, թե, ասենք, միայն իշխող ուժի ձայներով կարող եք դատախազ, ՍԴ դատավոր և այլն ընտրել։ Ո՞ւմ հետ եք քննարկել, որ պահել եք կայուն մեծամասնության դրույթը։

Եթե նոր Սահմանադրության տեքստին հասարակության վստահությունը չկա, իսկ արտաքին գովեստները շատ են, իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ո՞ւմ պահանջն է սպասարկում։ Ամբողջ ժողովուրդը քննադատում այս Սահմանադրությունը, դատապաարտում է, թուրքերը՝ գովում։ Եթե անում ես բան, որը քո ժողովրդի շահերից չէ, այլ քո թշնամիների շահերից է, ուրեմն քո բնութագրումը ո՞րն է։

Սահմանադրությունը մի կետն է ընդամենը։ Մենք 9 տաարի էդպիսի կետերով գալիս ենք։ Երկու օր առաջ սրանք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը տվեցին։ Գովեստներ ենք լսել ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ադրբեջանից ու վերջ։ Ալիևն ասում է՝ մենք ենք նախաձեռնել «Զանգեզուրի միջանցքը», որն անխոչընդոտ կապ կապահովի Նախիջևանի հետ։ Հայաստանի տարածքում ասում է՝ մեր նախաձեռնությունն է։ Թուրքիայի նախագահն ասում է՝ պատմական քայլ է թյուրքական աշխարհի համար։ Ո՞ւր են Հայաստանի ժողովրդի գովեստները ԹՐԻՓՓ-ին։ Չէ, միայն ահազանգեր են։ Հայաստանի էներգետիկ համակարգը փոխկապակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ երկրների, որ պահանջում են Մեծամորի ատոմակայանը փակել։ Ո՞ւմ շահերից է բխում այս փոխկապակցումը։

Հիմա սա ինչ անում է՝ կլինեն այս թվարկածները, կլինի բանակի թերզինումը, Սփյուռքի հետ հարաբերությունների կայուն փչացումը, քաղաքական բանտարկումները, ընդդիմադիր լիդերների կալանքները, հայ-ռուսական հարաբերությունների փչացումն ու հետևանքները, սրա որոշումներից թուրքերը գոհ են, ադրբեջանցիները գոհ են, Ամերիկան գոհ է, ԵՄ-ն գոհ է, իսկ մե՞նք, մենք գո՞հ ենք։ Երբ մի պետություն մյուս պետության ղեկավարին օգտագործում է զուտ իր շահերի, իր երկրի շահերի համար, դրա անունը ի՞նչ է։ Ղեկավար, որ չունի ինքնուրույնություն, զուրկ է իրական կամքից և կատարում է արտաքին ուժի հրահանգները, դրա անունն ի՞նչ է։

Թրամփը Նիկոլին օգտագործում է Իրանի հարևանությամբ տեղակայվելու համար, Նոբելյան մրցանակ ստանալու համար, Ֆրանսիան՝ Ադրբեջանի նկատմամբ տնտեսական, աշխարհաքաղաքական գործարքների համար։ Ադրբեջանը սահմանադրական հանրաքվե է պահանջում, Ռուսաստանը հանրաքվե է պահանջում, ԵՄ-ն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիան նախապայմաններ ունի, սաղ մի ինչ-որ բան  պահանջում են։ Ըստ ինձ՝ որովհետև գիտեն՝ տվող է։ Եվրախորհրդարանի պատգամավորն ասում է՝ Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ և միանա պատժամիջոցներին: Դե մերսի, մեր շահը էդտեղ ո՞րն է։

Ուժեղ պետությունն օգտագործում է թույլ պետության ղեկավարի վախերը, հավակնությունները կամ թույլ կողմերը՝ նրան ուղղորդելու համար։ Գուցե ունեն նրա մասին վարկաբեկող նյութեր կամ վերահսկում են նրա գաղտնի ֆինանսական ակտիվները՝ դրանով իսկ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Գուցե գայթակղում են ֆինանսական աջակցությամբ ու անձնական երաշխիքներով։ Դրա համար ենք ասում՝ սրանք խաչ են քաշել ինքնիշխանության վրա։ Փաստացի՝ Հայաստանում էնպիսի իշխանություն է, որի միջոցով թուրքերը լուծում են իրենց հարցերը։ Չգիտեմ՝ գուցե ֆինանսական շահագրգռությամբ, գուցե շանտաժ-սպառնալիքով, գուցե կիսում են էդ գաղափարները, բայց փաստն այն է, որ անում են։ Թուրքիան միլիարդավոր դոլարներ էր ծախսում Ցեղասպանության ճանաչման դեմ արշավի համար, հիմա իրենց պետությունը այդ ծախսերը վստահաբար՝ դադարեցրել է, որովհետև դա այլևս անում է հայկական իշխանությունը։ Թուրքերը էսպես ավելի էժան են պրծնում։ Ես քաշվեմ մի կողմ՝ ինքներդ վերլուծեք, այ էդքան ակնհայտ է. եթե քո իշխանությունն անում է բաներ, որոնք բացառապես գոհացնում են քո թշնամիներին, նրանք գովեստով են խոսում, ուրեմն քո վերաբերմունքը, քո գնահատականը քո երկրի իշխանությանը ո՞րը պետք է լինի։

Կարճ ասած՝ իշխանությունը հաճախ է երկրում գործակալներ փնտրում ու մեղադրում ընդդիմությանը։ Իհարկե՝ հայելու մեջ նայելը չէր խաանգարի․ բայց այ իշխանության գործողություններում չկա՞ հենց գործակալի տրամաբանություն։ Կրկնում եմ՝ սրանց թվարկած ու չթվարկած որոշումները ո՞ւմ են օգնում, Հայաստանի՞ն, թե՞ Հայաստանի հակառակորդներին։ Գործակալը նա չէ՞, ում ստորագրությունից հետո թշնամին ծափահարում է, իսկ ժողովուրդը՝ սգում։ Այսօր գործ ունենք ոչ թե քաղաքական սխալների, այլ պետականության հետևողական քանդման հետ։

Հիշեցնեմ սրանց սիրելի արտահայտությունը՝ «Հինգերորդ շարասյունը»․ դրանք իշխանության ղեկին հայտնված այն անձինք են, որոնք ներսից քայքայում են երկիրը՝ հօգուտ արտաքին թշնամու կամ մրցակցի։

Մի բան էլ, գիտե՛ք արդեն, որ ՀՀ վարչապետը ինձ դատի է տվել իմ վերլուծածի ու քննադատելու համար․․․ նպատակը, ինձ թվում է՝ որ սսկվեմ, զգուշանամ, լռեմ, ավելի լավ ա՝ առհասարարկ չխոսեմ․․․ Այլոք դա տեսնեն ու իրենք էլ սսկվեն․ հիշեցի հայտնի խոսքը՝ եթե քո երկրում խոսում ես շշուկով, ուրեմն երկիրդ թշնամու ձեռքին է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել, որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ...

Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ...

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Նշված հանգամանքով...

Զգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Զգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Telegram հավելվածի միջոցով քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում անհայտ անձինք՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Խարդախները տարբեր պատրվակներով քաղաքացիներից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա...

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական...