Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

25 Նոյեմբերի, 2026

Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ գլխավորում է անկուսակցական Հովհաննես Հակոբյանը։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է և Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։ Այս մասին գրում է Հետքը։

«Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքը ղեկավարել է երկար տարիներ, բայց՝ ընդմիջումներով։ Նա 1999թ․-ից Մասիսի քաղաքապետն էր, այնուհետև ընտրվել է 2005թ․-ին՝ որպես ՀՀԿ թեկնածու, 2008թ․-ին պարտվել է ընտրություններում, 2012թ․-ին կրկին առաջադրվել է և հաղթել, պաշտոնավարել է մինչև 2016թ․-ը։

Մասիսի նախկին քաղաքապետի իրականացրած հողերի աճուրդների վերաբերյալ երկու հոդված ենք հրապարակել՝ 2014թ․-ին՝ «Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ»և 2015թ․-ին՝ «Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը»։ Խոսքը ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասին է»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Նշված հանգամանքով...

Զգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Զգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Telegram հավելվածի միջոցով քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում անհայտ անձինք՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Խարդախները տարբեր պատրվակներով քաղաքացիներից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա...

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական...

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության...

«Ի դեպ»․ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի

«Ի դեպ»․ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լավ լուր ունի․․․ Չէ՛, ադրբեջանցիները չեն սովածացել ու չեն լքել Ջերմուկի դիրքերը, չէ՛, ոչ էլ բանակում մահերն են պակասել։ Պարզապես բանակում ներդրվել է առանց գլխարկ պատվի առնելու փորձնական գործընթաց։...