Չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները. լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել. Սուքոյան

23 Նոյեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես կարծում էի, որ ՔՊ-ն իր ողջ քաղաքական և մասնագիտական  ռեսուրսը կենտրոնացնելու է նոր սահմանադրության բովանդակային և իրավատեխնիկական մշակման վրա՝ հանրությանը ներկայացնելու սահմանադրականության սկզբունքներին համապատասխանող, իրավական որոշակիության և պետության սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներն արտացոլող Սահմանադրության նախագիծ` այդպիսով Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջը մասնագիտական ու իրավական ձևակերպումների ներքո քողարկելու նպատակով։

Միաժամանակ կարծում էի, որ ընդդիմության համար նոր Սահմանադրության բովանդակային քննադատության լուրջ հիմքեր գտնելը որոշակիորեն դժվար կլինի, և հիմնական առարկությունը, բնականաբար, վերաբերելու է Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններին՝ մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը վերացնելուն։ Դա, ինքնին, բավարար հիմք կլիներ նոր Սահմանադրության ընդունմանը դեմ արտահայտվելու և այն հանրաքվեի չդնելու համար։ Սակայն նախագծում այլ էական թերությունների առկայությունը, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի փաստարկված ցույց տալ, որ նոր Սահմանադրությունը ոչ թե բարելավում, այլ վատթարացնում է գործող սահմանադրական կարգավորումները, ընդդիմության քննադատությունը կդարձներ առավել հիմնավոր և համոզիչ։
Թերևս, ես չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները։ Կարդացի նախագծի նախաբանը՝ այսպես ասած «կուլմինացիոն» երկրորդ պարբերությունը և հասկացա, որ, մեղմ ասած, սպասելիքներս չափազանցված են եղել։
«Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Ներքին հարաբերություննե՞ր։ Իրավաբանորեն սա ի՞նչ է նշանակում։ Սահմանադրության առարկա չեն կարող լինել ներսում գոյություն ունեցող ներքին բոլոր հարաբերությունները։ Հետևաբար, «ներքին հարաբերություններ» հասկացությունը ոչ միայն չափազանց անորոշ է, այլև սահմանադրական կարգավորման առարկան բնութագրելու տեսանկյունից իրավաբանորեն ոչ ճշգրիտ։
Եվ, ի վերջո, «պայմանավորվածություն» բառը։ Մի հարց՝ այս նախագծի մշակման աշխատանքներին ձեր թիմում գոնե մեկ սահմանադրագետ կամ իրավագետ ներգրավված եղե՞լ ա։ Լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել։ Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ։
Հ.Գ.
Սա դեռ նախաբանի վերաբերյալ`իմ փոքր ոչ պրոֆեսիոնալ անդրադարձն էր: Վստահ եմ՝ առաջիկայում իրավագետ-սահմանադրագետներն ավելի մասնագիտական և խորքային քննադատության կենթարկեն նախագիծը՝ ի ցույց դնելով դրա թերությունները»։

Նմանատիպ նյութեր

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Ըմբիշ Սաշայի հաղթանակը Վրաստանում պետք է դառնար հպարտության առիթ, և այդպես էլ եղավ, սակայն շատերի մոտ այն առաջացրեց չուզողություն նախանձ, որը նույնիսկ չկարողացան թաքցնել։ Եվ հիմա՝ ամսի 28-ին Արթիկ քաղաքում նախատեսված մրցումն էլ չեղարկվում է՝ պատճառաբանելով, թե...

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։ Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի...

Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան

Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը գրել է. «Միցում, թե՞ սինքրոնացում: Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն...

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today...