Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ
Ըմբիշ Սաշայի հաղթանակը Վրաստանում պետք է դառնար հպարտության առիթ, և այդպես էլ եղավ, սակայն շատերի մոտ այն առաջացրեց չուզողություն նախանձ, որը նույնիսկ չկարողացան թաքցնել։
Եվ հիմա՝ ամսի 28-ին Արթիկ քաղաքում նախատեսված մրցումն էլ չեղարկվում է՝ պատճառաբանելով, թե բյուջեում գումար չկա։ Այս մասին գրված է նրա ֆեյբուքյան
էջում:
«Այո՛, սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան, որն առաջատար է նաև Հայաստանից դուրս։ Ինչ խոսք, ձեր բյուջեն մեզ հետաքրքիր չէ, թեև բոլորդ մեր վճարած հարկերով եք ապրում։
Մենք երբեք թույլ չենք տվել, որ բյուջեի «բացակայությունն» անդրադառնա մեր երեխաների սպորտային ապագայի վրա։
Մարզիկի հաղթանակը պատկանում է Հայաստանին և իր քաղաքին, որի անունը նա բարձր է պահում։ Հաղթանակած մարդիկ են գնահատում հաղթանակի գինը, իսկ այսօրվա իշխանությունը երբեք էլ հայի հաղթանակով ուրախացող չէ»։