Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

24 Նոյեմբերի, 2026

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today լրատվականին՝ հերքել նոյեմբերի 19-ին և 20-ին հրապարակումներում տեղ գտած գնահատականները՝ «բարձր մակարդակի թալանի» և «բարձր մակարդակի կոռուպցիայի» մասին։

Ըստ հայցի՝ հերքումը պետք է տարածվի «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնօրինվող այն յութուբյան ալիքի, լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, որոնցով կատարվել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեքստը պետք է հրապարակել տեսաձայնագրման միջոցով։

Հերքումն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։

Նույն հայտարարության համար Փաշինյանը հերքում է պահանջում նաև «Հայելի ակումբից»։ Հերքումից զատ Փաշինյանը նաև փոխհատուցում է պահանջում 5 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն այն վարույթ ընդունելու մասին։

Նմանատիպ նյութեր

Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան

Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է։ Հիշեցնեմ, որ բացի Ալիևի սահմանադրության շնորհանդեսից, Փաշինյանն ու իր թիմը երեկ ներկայացրին ևս մեկ խիստ կասկածելի նախագիծ՝ TRIPP անվանումով (իսկ իրականում՝ Զանգեզուրի միջանցք՝...

Դպրոցի առաջին դասարանի դասվարը ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին. Քննչական կոմիտե

Դպրոցի առաջին դասարանի դասվարը ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի...

Ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

Ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

Նոյեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 182 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 123 վարորդ, առանց վարորդական...

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Նոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

Տեղի է ունենում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և...