«Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել։ Կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, իմիջիայլոց՝ միայն ձեր, այսպես ասած, կուսակցության կարծիքով։ Գալիս է այդ մարդը, գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի։ Տարի ու կես է՝ խերաբար չկա, այսպես ասած, և գնում, իրար հետ տնավարի նստում, զրուցում է, ասում է՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը առել է 30 միլիոն դոլարով։ Լավ, այդ սուտ ասելը… Ոչ մեկդ ձեզանից չի ուզում հետաքրքրվել՝ ինչ է եղել, ինչ պայմաններում է առել։ Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկինները, հարցրեք, ասեք՝ ինչ վիճակում էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց առաջ, չի հետաքրքրո՞ւմ ոչ մեկին։ Ես այստեղից առաջարկ արեցի, ասացի՝ 64 պատգամավոր կա, որ մեկը ցանկանա ամբողջը իմանալ, պատրաստ եմ հրապարակային, առանձին… Ոչ մեկ չի դիմել։ ՀԷՑ-ը երկու-երեք ամսվա կյանք է ունեցել։ Հայերեն ասում եմ՝ կարո՞ղ եք հերքել, գալ այստեղ, ասել՝ չէ, եկեք պատասխանեք այդ հարցին։ Մարդը ձեռք է բերել ՀԷՑ-ը իշխանությունների խնդրանքով, 30 միլիոն դոլար վճարել է, 12 միլիարդ դրամ կրեդիտորական պարտքը վերցրել է իր վրա՝ վճարել է, 110 միլիոն դոլար վարկը, որ եղել է ՀԷՑ-ի վրա, դա էլ է վերցրել իր վրա, էդ եղավ 30 միլիոն դոլա՞ր»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




