Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել

20 Նոյեմբերի, 2026

Փարիզում ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» (RN) կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Ֆրանսիայի ՆԳՆ-ից գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի գործով քննության շրջանակում։ Ենթադրվում է, որ այդ տեղեկությունները կարող էին փոխանցվել կուսակցության ներկայացուցիչներին, հայտնում են ԶԼՄ-ները։

«Ազգային միավորում» կուսակցության առանցքային դեմքը նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենն է։ Նա մտադիր է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին և, հարցումների համաձայն, առաջ է անցնում մյուս բոլոր թեկնածուներից։

«Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել այս տարվա հուլիսի 27-ին Փարիզի դատախազության նախաձեռնած դատական քննության շրջանակում», — նշվել է հրապարակման մեջ։

Քննությունը վերաբերում է «մասնագիտական գաղտնիքի խախտման», «նախաքննական գաղտնիքի հրապարակման և այդ իրավախախտումները թաքցնելու» փաստերին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կասկածներն ընկել են Ֆրանսիայի ՆԳՆ-ում աշխատած մի անձի վրա։ Ենթադրվում է, որ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել կուսակցությանը՝ այդ ընթացքում շարունակելով զբաղեցնել իր պաշտոնը։ Ըստ քննությանը մոտ կանգնած աղբյուրի՝ խոսքը Հյուգ Մուտուի մասին է, որը ներկայում Լուարե դեպարտամենտի պրեֆեկտն է։

Բացի այդ, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, քննիչներին զարմացրել է խուզարկության պահին RN-ի կենտրոնակայանում Փարիզի դատախազի տեղակալի ներկայությունը։ Ինչպես պարզվել է, նա կուսակցության գրասենյակում գտնվել է մասնավոր այցով և, իր խոսքով, այնտեղ էր մտել ընդամենը սուրճ խմելու։ Խուզարկության վայրում նրա հայտնվելու հանգամանքները հայտնի են դարձել քննության ընթացքին ծանոթ աղբյուրից։ Փարիզի դատախազությունում հայտնել են, որ նրա այցը գործի հետ առնչություն չունի։

Հոկտեմբերի վերջին իրավապահները խուզարկություններ են անցկացրել աջակողմյան հայացքներ ունեցող եվրապատգամավորների գրասենյակներում՝ Եվրախորհրդարանում նախկինում գործող «Ինքնություն և ժողովրդավարություն» (ID) խմբի նկատմամբ քննության շրջանակում։ Այդ խմբի կազմում էր նաև «Ազգային միավորում» կուսակցությունը։ Խուզարկությունները կապված էին ID-ի կողմից Եվրամիության միջոցների ենթադրյալ ապօրինի օգտագործման գործով քննության հետ։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը չի կարող լինել բարեգործ, այն ժողովրդի ծառան է․ Հայկ Ֆարմանյան 

  «Հայաստանի Հանրապետության առջև կան բազմաթիվ մարտահրավերներ։ Հարգելի հայրենակիցներ, երևի լսել եք, որ ասում են՝ գազի գինը հնարավոր է՝ թանկանա շուրջ 70 տոկոսով։ Հնարավոր է, որ դրամական հոսքերը կրճատվեն 1 միլիարդ 800 միլիոն դոլարով։...

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան «Մասիս քաղքի Շիրազի փողոցում «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրարերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Կառավարական առանձնատների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 240 միլիոնով․ Լիանա Գասպարյան

  «2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն առաջին հայացքից թվում է, թե զուտ ծախսային թվերի մասին է, սակայն իրականում խնդիրն ավելի քան խորքային է։ Խոսքը պետական բյուջեից բարձրաստիճան...

Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկիններից, հարցրեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը․ Ղազինյան

  «Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել։ Կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, իմիջիայլոց՝ միայն ձեր, այսպես...

Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների  ճակատագրի մասին

Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին

Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր: 2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում...