Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատարանի՝ ամենանկախ մարմնի ղեկավար է դարձել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը։ Ընտրվել է երրորդ փորձից։ Թեկնածուները եղել են ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը և դատավոր Վլադիմիր Վարդանյանը։ Երրորդ փորձից Վլադիմիր Վարդանյանը ստացել է բավարար ձայներ։ Թե ինչպես, չենք կարող ասել, համոզել են ՍԴ անդամներին, որ փոխեն իրենց դիրքորոշումը, գոուցե հիշեցրել են, որ իրենց ՔՊ-ն է ընտրել և պետք է փոխհատուցել, գուցե հիշեցրել են, թե ինչից ինչ են դարձրել ու ստպել են, բայց փաստն այն է, որ ՍԴ նախագահը իշխող ուժի ներկայացուցիչն է։ Միակը այդ դատավորներից, ով քպ կուսակցությունից է եղել։ Շաթիրյանն էլ է իրենց բերած դատավորը, իրենք էին նվիրել այդ պաշտոնը, բայց իրենք ուզեցին, որ ՍԴ նախագահ լինի հենց իրենց կուսակցական ընկերը։
Խոշոր հաշվով, շատ կապ չունի, թե ով է ՍԴ նախագահը․ դա մի կառույց է, որը բազ մաթիվ ընտրակեղծիքները, 4 տոկոս քվեի գողացումը համարել է նորմալ։ Սեդա Սաֆարյանն է ՍԴ նախագահ, թե Վլադիմիր Վարդանյանը, մեկ է, կարծում եմ՝ նույն բանն է։ Ամբողջ ուշագրավն այն է, որ հերթական անգամ այ էն քաղաքական բումերանգը հետ է գալիս ու ցավոտ հարված հասցնում սրանց։ Կրկին ցույց է տրվում, որ էն իբր սկզբունքները, որոնց համար հեղափոխություն էին անում, իրականում զրո են։
Այս տարվա մարտին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշանակվեց ՍԴ դատավոր։ Չեմ ասում ընտրվեց, ձևական գործընթաց էր։ Մարդը նստած էր խորհրդարանի ՔՊ շարքում, մեկ կուսակցության անդամությունը սառեցրին, մանդատը վայր դրին, լողացրին, շորերը փոխեցին ու նշանակեցի ՍԴ դատավոր։ 6 տարի և 4 ամիս հետ գնանք․ 2020թ․ հունիսին մեր երկրի ՍԴ նախագահը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էր։ Նա ՍԴ էր գնացել լրիվ նույն մեթոդով, ոչ մի միլիմետր շեղում չէր տվել։ Նա էլ ՀՀԿ-ական դեպուտատ էր, Վլադիմիր Վարդանյանի պես՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, մի օր ասացին՝ վերջ, դու կգնաս ՍԴ դատավոր։ 2018 թվի մարտի 2-ին նշանակեցին ՍԴ դատավոր, 19 օր անց՝ ՍԴ նախագահ։ 2020 թվականի հունիսին, երբ սրանք քանդում էին Սահմանադրական դատարանը, դրել էին Հրայր Թովմասյանի հեռացման գործընթաց, հիմնական մեղադրանքն այն էր, որ նաա եղել է ՀՀԿ-ական նախարար, ապա դեպուտատ։ Փաշինյանն ասում էր՝ «Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է կեղծիքով, ՀՀԿ-ական իշխանության հետ հանցավոր համաձայնության արդյունքում։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, տեսնելով, որ իրենց իշխանությունը հեռանում է, որոշեցին Սահմանադրական դատարանը օկուպացնել և այնտեղ կարգել իրենց նոտարին՝ Հրայր Թովմասյանին»։ Մեկ այլ ելույթում ասում է՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել անաչառ ՍԴ նախագահ, որովհետև նա հանդիսանում է նախկին կոռուպցիոն համակարգի և ՀՀԿ-ի քաղաքական թիմի օրգանական մասը»։
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման մեջ ևս նշում էին Հրայր Թովմասյանի ՀՀԿ-ական պատգաամավոր լինելու հանգամանքը ու ասում էին՝ չի կարող լինել չեզոք։ Ու ասում էին՝ դա հանրության մոտ ՍԴ-ի հեղինակությունը գցում է։ 2020թ․ հունիսի 26-ին այս մարդիկ Հրայր Թովմասյանին հեռացնում են ՍԴ նախագայհի պաշտոնից, քանի որ ՀՀԿ-ական է, 6 տարի 4 ամիս հետո նրանք Վլադիմիր Վարդանյանին նշանակում են ՍԴ նախագահ, որովհետև ՔՊ-ական է։
Եվ այսպես նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը։ Ուշագրավ է նաև այն, որ 2019 թվականին հենց Վլադիմիր Վարդանյանն էր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, որի օրակարգում էր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը։
ՍԴ-ն ոչ թե միակ, այլ ՔՊ-ացված հերթական կառույցն է, քա՞նի հատ ՔՊ-ականի անուն կարդամ, որ դարձել են առաջին ատյանում, վերաքննիչում, վճառաբեկում դատավոր։ Իբր անկախ կառույց պետք է լիներ ԿԸՀ-ն, էն ժամանակ ասում էին՝ Սերժի Մուկուչյանն է։ Էլի նույն Վլադիմիր Վարդանյանի նման մի հոգի, որ նստած էր խորհրդարանի ՔՊ ֆրակցիայում, նրան էլ տարան-լողացրին, շորերը փոխեցին, իր ռազմերով կոստյում հագցրին ու ասացին դու կլինես սրանից հետո ԿԸՀ նախագահ, բայց քանի որ ձայները քիչ է, դու էլ կքվեարկես, որ ընտրվես։ Ու ի՞նչ է տեղի ունենում այսօր․ քվեարկությունից հետո, գիշերվա կեսին հաշվարկը դադարեցնում են, Նիկոլը իրեն հռչակում է վարչապետ, հետո Վահագն Հովակիմյանը հաստատում է դա։ ԿԸՀ նախագահների անաչառությանը մեր երկրում միշտ կասկածել են, բայց գոնե նախկինում ԿԸՀ նախագահը ՀՀԿ-ական չէր լինում։
Ժողովուրդ ջան բազմիցս փաստերով բերել ենք, որ այս իշխանությունն ասել է մի բան, արել լրիվ հակառակը, ինչում որ քննադատել է նախկին իշխանությանը, արել է նույն բանը, մի քիչ ավելի։ Ամենաանմեղ քննադատությունները կարմիր գծերն ու արագաչափերն էին կամ կուտակային կենսաթոշակային համակարգը, որ քննադատել են, բայց պահպանել են։ Ընդդիմադիր Փաշինյանը կոշտ քննադատում էր նախկին իշխանություններին՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար, պարգևավճարների համար, համարում էր ցինիզմ, ինքը աշխատավարձը բարձրացրեց ու պարգևավճարները սահմանեց գաղտնի ընթացակարգով։ Քննադատում էր նախկին իշխանությանը ծառայողական մեքենաների հսկայական պարկի համար, իրեն ուզեկցող 5-6 մեքենան սարքեց 1,5 տասնյակ, իսկ պաշտոնյաների ավտոպարկը թարմացվեց թանկարժեք մեքենաներով։ Քննադատում էին ՀՀԿ-ին, որ ՀՀԿ-ն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, ԲՈՒՀ-երի հոգաբարձուների խորհուրդներին դարձրել է կուսակցական որջեր, բոլոր բուհերում ՔՊ-ականներն են, դպրոցների կոլեկտիվներն էլ դարձել են ՔՊ-ի հարկադրված էլեկտորատը։ Քննադատել է, որ պաշտոնները բաշխվում էին «խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգով, ինքը ինչքան բարեկամ ու ծանոթ ունի, ՔՊ-ականներն իրենց հերթին ինչքան բարեկամ ու ծանոթ ունեն լցրել են պետական կառավարման համակարգ
Մեղադրում էին, թե նախկինները բյուջեի փողերը շռայլ ծախսում են, իրենց անիմաստ ծախսերի մասին արդեն 10-ից ավելի հաղորդում եմ արել։ Մեղադրում էին, թե պետական գույքը մասնավորեցվում է, իրենք սկսեցին ավելի թանկարժեքը սեփականաշնորհել տասնապատիկ էժան գնով, կոպեկներով։ Մեղադրում էին նախկինում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար, իրենք ավվելի կոշտ մեթոդներ են կիրառում։ Մեղադրում էին համայնքները խոշորացնելու ծրագրի համար, իրենք ավարտեցին ծրագիրը՝ բոլորտը խոշորացնելով։ Մեղադրում էին Արցախից 800 հեկտար հանձնելու համար, իրենք հանձնեցին 12 հազար քառակուսի կիլոմետր։ Փաշինյանն առաջ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, ինքը 8 տարում 7 մլրդ դոլար ավելացրել է։ Ասում էր այսուհետև ոչ մեկի վրայով ավտո չի անցնելու, իր շարասյունը սպանեց հղի կնոջը։ Նախկիններին մեղադրում էր կոռուպցիայի համար, պետական համակարգը ոտքով-գլխով խրվել է կոռուպցիայի մեջ։ Մեղադրում էր Մոնումենտի դղյակների համար, հիմա էդ դղյակները իրենցն են։ Ասում էր՝ պաշտոնյաները դառնում են միլիոնատեր, իրենք վաղուց «աբգոն» են արել։ Զանազան կոմիտեների ղեկավարներ, վարչության պետեր, նախարար-մարզպետներ, պատգամավորներ հայտարարագիր են հրապարակում, դժվարանում ես գումարների զրոները հաշվել։ Մեղադրում էր ընտրաակեղծիքների մեջ նախկիններին, ասում էր՝ ձեռքերս կկտրեմ, բայց մեկ քվեաթերթիկ չեմ կեղծի, 60 հազար քվեաթերթիկ կերան, իսկ մնացածն էլ թե ոնց հավաքեցին, բազմաթիվ փաստերով խոսել ենք։
Փաշինյանի քաղաքական ուղերձը շատ հստակ է՝ ինքը ոչ թե դեմ է կոռուպցիային, թալանին, պետության կուսակցականացմանը, բաջանաղապետությանը, ընտրակեղծիքներին ու բոլոր-բոլոր բացասական երևույթներին, այլ դեմ է, որ դա անի ուրիշը, այլ՝ ինքն ու իր ՔՊ-ն։
Կարճ ասած՝ եկեք մի բան վերջնականապես արձանագրենք․ 2018 թվականին Հայաստանում ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել հանուն սկզբունքների, այլ իշխանափոխություն՝ սկզբունքների շահարկումներով։ Որովհետև եթե մարդը երեկ դատապարտում էր իշխանության կուսակցականացումը, իսկ այսօր ինքն է կուսակցականացնում պետությունը, եթե երեկ դատապարտում էր անկախ մարմիններում կուսակցական-քաղաքական նշանակումները, իսկ այսօր նույնն է անում, եթե երեկ խոսում էր արդարությունից, իսկ այսօր արդարադատությունն իր ցանկությամբ է, սա բարոյականության հետ հաշիվները իսպառ մաքրելու մասին է։ Այս իշխանությունը ոչինչ չի սովորել իր իսկ քննադատած անցյալից։ Փոխել է անունները․ նախկինը բռնապետություն էին համարում, իրենցը՝ ժողովրդավարություն, ՀՀԿ-ի նշանակումները ոլորտի օկուպացիա էին, իրենցը՝ բարեփոխում, նախկինների արածը թալան էր, իրենց նույն բանը՝ արդար քրտինք։
Նիկոլ Փաշինյանը պարտվել է ինքը իրեն։
Սևակ Հակոբյան






