«Տապակա» ռեստորանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են աշխատակցի կյանքի համար

6 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ Երևանի 103 շտապօգնության կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Արաբկիրի ոստիկանները մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նա Երևանի 24-ամյա Վահան Հ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատին կտրած-ծակած վերք, արյունահոսող» վնասվածքով։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նշված ռեստորանի մոտ կայանատեղիում «Hongqi» ավտոմեքենայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել  Վահան Հ․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ժամերի ընթացքում օպերատիվ տվյալներն իրացնելով պարզում են կասկածյալ Վարդան Մ.-ի գտնվելու վայրը և մեկնելով այնտեղ՝ կարողանում են հայտնաբերել ու ձերբակալել նրան և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավոր Վահան Հ.-ն աշխատում է «Տապակա» ռեստորանում։

Նմանատիպ նյութեր

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է...

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի...

Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ. հարց կադաստրի կոմիտեի ղեկավարին

  «Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ասեմ՝ ինչու։ Կադաստրի կոմիտեն վարում է կադաստրային քարտեզ, որը ստեղծվել է արդեն անկախ Հայաստանի տարիներին՝ 1997-1998 թվականներից, եթե չեմ սխալվում։ Այդ տարածքների չափագրում կադաստրային քարտեզի...