Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

6 Նոյեմբերի, 2026

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- 24news-ի հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, առնվազն այսօրվա մասով ընտրության ելքը ինձ համար անկանխատեսելի չէր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը։

«Ես մի ես իմ էությամբ այնպիսին չեմ, որ նստեմ, փորփորեմ, ինչ-որ բաներ հայթայթեմ և այդ տեղեկությունները այս կամ այն չափով խեղաթյուրելով շրջանառեմ։ Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ, արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ»,–ասաց նա։

Հարցին՝ նկատի ունեք ՔՊ–ից հնչող այն անհանգստությունները և քննադատությունը նույն Հրայր Թովմասյանի մասով և Սահմանադրական դատարանի նախագահ կուսակցական դառնալու մասո՞վ, Շաթիրյանը պատասխանեց. «Կարծում եմ առավել քան հստակ մի նախադասությամբ ձևակերպեցի ինչ նկատի ունեմ, այս պահին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այլ խոսքերով, թույլ տվեք ավարտեմ, շուրջ վեց և կես տարի անց մենք ունեցանք դարձ ի շրջանս յուր»։

Նա ընդգծեց, որ կմնա ՍԴ դատավոր չի լինի ՍԴ փոխնախագահ. «Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, և կարծում ես քայլս միանգամայն տրամաբանական էր»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ինքը տեղեկություններ ունի, որ ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ճնշումներ են եղել իշխանության կողմից, Շաթիրյանը պատասխանեց. «Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրի շատը ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության մասով և իմ անձի երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»։

Հիշեցնենք, որ այսօր տեղ է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որտեղ որպես թեկնածու առաջադրվել էին ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը: ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Եթե մենք էդքան խաչքար տեղադրելու փոխարեն էդքան արտահանում անեինք, մեր երկիրը էսօր շատ ավելի հզոր կլիներ, այս ընթացքում մեր քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կապրեին»։ Այս տխմարագույն հայտարարության հեղինակը...

Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով

Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ Նա ընտրվել է երկու փուլով․ առաջին փուլում չի հավաքել անհրաժեշտ 6 ձայնը, երկրորդ փուլում հավաքել է 5 ձայն, մրցակից թեկնածուն՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, 4 ձայն։ ՍԴ-ն,...