Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

6 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ նպատակը նաև երևանցիների վստահությունը շահելն ու սեփական պաշտոնն ամրապնդելն է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ դառնալու նպատակ ունի Ալեն Սիմոնյանը։ Նույն պաշտոնին հավակնելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաև վարչապետի նախկին օգնական, Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանի առնչությամբ։ Այսպիսով, Ավինյանի աթոռի համար հնարավոր մրցակցությունը հասունանում է հենց իշխանության ներսում։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։ Մինչ այդ դարձյալ նախատեսվում է իրականացնել նախագծման աշխատանքները։ Նկատենք, որ մոտ 8 տարի է՝ ՔՊ-ն խոսում է Աջափնյակի մետրոյի մասին, սակայն նախագծումից այն կողմ հարցը առաջ չի շարժվում։ Քաղաքապետի թիմը քննարկում է նաև էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման խոշոր ծրագրեր։ Բայց էլի դեռ չկան լուրջ առաջընթացի քայլեր։

Երևանցիների՝ տարիներով չլուծված խնդիրներն այսպիսով հայտնվում են նաև իշխանության ներքին մրցակցության օրակարգում։ Ընտրություններին դեռ երկու տարի կա, բայց Ավինյանն արդեն սկսել է սեփական դիրքերի ամրապնդումը։

Հարցն այն է՝ մինչև ընտրություններ երևանցիները կտեսնե՞ն այդ ծրագրերի արդյունքը, թե՞ հերթական խոստումները կծառայեն քաղաքապետի աթոռը պահելուն։

Չմոռանանք՝ Ավինյանի դերը հետհեղափոխական ամենամեծ ծրագրի ձախողման մեջ. ԱՆԻՖ հիմնադրամը մոտ 70 մլն դոլար մսխեց, լուծարվեց, որի ղեկավարը նույն Ավինյանն էր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...