«Այս դահլիճում երկու Հայաստան կա։ Մեկի մասին խոսում է իշխանությունը․ այնտեղ ամեն ինչ կարգին է՝ տնտեսությունն աճում է, անվտանգությունն ամրապնդվում է, արդարադատությունն անկախ է։ Բայց մեր քաղաքացիները տեղյակ չեն այս ամենից։
Մյուս Հայաստանն այս դահլիճից դուրս է։ Այնտեղ մարդիկ հաշվում են ոչ թե տնտեսական աճի տոկոսները, այլ օրերն ու գրպանում մնացած գումարը։
Այս իշխանությունն իրական Հայաստանի հետ կապ չունի։ Սրանք ցանկացած ձախողում ներկայացնում են որպես հաջողություն։ Երբ խոստումը չի կատարվել՝ դեռ ժամանակ կա, իսկ եթե ժամանակն անցել է՝ աշխարհն է փոխվել։ Մի խոսքով՝ իշխանությունը միշտ ճիշտ է, ուրեմն, ըստ իրենց, արտաքին իրականությունն է սխալ։
Ամեն ժամ խոսում են խաղաղությունից։ Զարմանալի է՝ ինչո՞ւ խաղաղության նախարարություն չկա։ Սրանց վարքը վաղուց հայտնի է․ երբ պատասխան չունեն, հարց տվողն է պատերազմ հրահրողը։ Բայց խաղաղությունը ձեր կուսակցության սեփականությունը չէ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






