Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Փեզեշքիանը նշել է, որ Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման հարցում չպետք է հույս դնել Միացյալ Նահանգների վրա։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կզարգանա դրական հունով։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Մոսկվան կատարում է Իրանի հետ համատեղ նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։
Պուտինի խոսքով՝ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է 10,4 տոկոսով։






