Ինձ համար, անձնապես, մեր ընտանիքի համար շատ անընդունելի և վիրավորական է, երբ այս ամենի մեջ փորձում են ուրիշ կոնտեքստում նաև մեղավորության սլաքներ ուղղել։ Որովհետև, բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության, մեր երկրի համար, դրանից բացի նաև մեր ընտանիքի համար այդ օրը անձնական ողբերգություն էր, որովհետև այստեղ զոհվել են նաև մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






