Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

12 Հոկտեմբերի, 2026

 

«Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես կդասավորվի։ Չգիտեմ՝ կհանդիպենք քաղաքապետի՞ հետ, թե՞ նրա տեղակալի։

Մենք քաղաքապետի հետ հանդիպում ենք պահանջում։ Եթե քաղաքապետը լսում է մեզ, եթե փորձում է մեզ հասկանալ, ինչպես ինքն է ասում, ուրեմն պետք է մեզ հանդիպի, լսի և ներկայացնի իր դիրքորոշումը։

Էլի եմ ասում՝ գալիս են, թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում են՝ քանդում ենք ամբողջ տարածքը, քանդում ենք, քանդում ենք՝ առանց որևէ հիմնավորման։ Մեզ եկան, ասացին՝ թուղթ ենք բերելու, այսօր եկել են ու ասում են՝ թուղթ չենք բերել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անիրատեսական է. Փաշինյան

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ինչ-որ պահի Հայաստանը...

Սուբսիդիաներով հարցը չի լուծվում․ գյուղացին պետք է իր բերքը վաճառի․ Լևոն Քոչարյան 

  «Կոնկրետ գյուղատնտեսության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Այս տարի նույնպես լուրջ անկում է եղել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն այնքան անիմաստ սրել են, որ այնտեղից արդեն խնդիրներ են ստեղծվում...

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ...

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով...

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ...