Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

7 Հոկտեմբերի, 2026

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։

«Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի պակասուրդ ունի»,- ասաց Փաշինյանը։

Թե որքանո՞վ է տրամաբանական և արդարացված, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի հավելուրդից երկիրը անցնի դեֆիցիտի, YerevanToday-ը փորձել է հասկանալ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ զրույցում։

«Սա ռազմավարական պլանավորման իսպառ բացակայության մասին է խոսում։ Ընդամենը մեկ տարի առաջ մոդուլային ատոմային ռեակտորի կառուցումը ներկայացվում էր որպես ռազմավարական ընտրություն։ Հիմա արդեն խոսում են մեծ հզորության անհրաժեշտության մասին՝ սպասվող էլեկտրաէներգետիկ պակասորդը ծածկելու համար։

Լավ, իսկ մեկ տարի առաջ այդ պահանջարկը չէի՞նք հաշվարկել։ Ի՞նչ հաշվարկի հիման վրա էինք ընտրում մոդուլային տարբերակը։

Ատոմակայանը տասնամյակների համար ես կառուցում։ Նախ պետք է հասկանաս՝ ինչ տնտեսություն ես ունենալու, ինչ արտադրություններ են բացվելու, որքան է ավելանալու սպառումը։ Դրանից հետո որոշես՝ ինչ հզորություն է պետք, ինչ տեխնոլոգիա և ինչ ժամկետներում։

Մեզ մոտ այս հերթականությունը խախտված է։ Տնտեսության զարգացման ծրագրերն առանձին են, էներգետիկ որոշումներն՝ առանձին։

Մենք մինչև հիմա հստակ պատասխան չունենք նույնիսկ այն հարցին, թե հինգ տարի անց որքան էլեկտրաէներգիա է մեզ անհրաժեշտ լինելու։ Սա է պետական կառավարման որակի խնդիրը»,- նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ լրացուցիչ էլեկտրաէներգիայի պահանջարկ կարող են առաջացնել նաև նոր տեխնոլոգիական ծրագրերը։

«Վերցնենք արհեստական բանականությունը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան կամ կրիպտոարժույթների աճող մայնինգը։ Այս ծրագրերի իրականացումն ու ընդլայնումը լրացուցիչ պահանջարկ են ստեղծելու։

Ընդ որում՝ տվյալների կենտրոնին շուրջօրյա, հուսալի էլեկտրամատակարարում է անհրաժեշտ։

Պետք է նախապես իմանալ՝ այդ հոսանքը որտեղից ենք ստանալու, ինչ գնով, և արդյոք ցանցը պատրաստ է այդ բեռին»,- ասել է նա։

Մասնագետը, որպես օրինակ, ներկայացրեց նաև տվյալների կենտրոնների էներգասպառման աճի միջազգային միտումները։

«Որպեսզի մասշտաբը հասկանանք՝ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ աշխարհի տվյալների կենտրոնները 2025 թվականին սպառել են շուրջ 485 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Մեկ տարում աճը կազմել է 17 տոկոս։ Իսկ հենց ԱԲ-ին ծառայող կենտրոնների սպառումն աճել է մոտ 50 տոկոսով։

Մինչև 2030 թ. ամբողջ տվյալների կենտրոնների սպառումը կանխատեսվում է շուրջ 950 մլրդ կՎտ.ժ, իսկ ԱԲ կենտրոններինը՝ եռապատիկ ավելի, քան 2025-ին։

Այսինքն՝ պահանջարկի աճն արդեն տեսանելի է, և դրա մասին այսօր մտածելն անգամ ուշացած արձագանք է»,- նշեց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ներկայացնի հստակ հաշվարկ՝ առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ պահանջարկն ինչպես է փոխվելու։

«Այդ հաշվարկի մեջ պետք է տեղ ունենան նաև հայտարարվող տեխնոլոգիական ծրագրերը։

Հակառակ դեպքում այսօր մոդուլային ռեակտոր են խոստանում, վաղը՝ մեծ ատոմակայան, իսկ տնտեսությունը մնում է սպասելու, թե իր համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան երբ և որտեղից է գալու։

Սա տնտեսությունն ու էներգետիկ սեկտորը «ручной режим»-ով կառավարելու դրսևորում է»,- եզրափակեց Դավթյանը։

Նմանատիպ նյութեր

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի...

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց...

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է...

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել...

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը։ Բնակիչների պնդմամբ՝ արդեն 7 ամիս է, ինչ ճանապարհը քանդել են՝ նորոգելու նպատակով, սակայն կապալառու կազմակերպությունն աշխատանքները չի ավարտում: Այս մասին Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը...