Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

6 Հոկտեմբերի, 2026

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված կադրերից մեկում երևում է, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավորը բռունցքով հարվածում ընդդիմադիր պատգամավորին։

YerevanToday-ը որոշեց պարզել՝ ո՞վ է այս պատգամավորը և ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, բացի գործընկերների վրա բռունցքներով հարձակվելուց։

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կենսագրությունից տեղեկանում ենք, որ Սուրեն Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ ստանալուց առաջ մեկ տարի հասարակական հիմունքներով աշխատել է որպես ԱԺ պատգամավորի օգնական։ Բնականաբար՝ ՔՊ-ական։ Այնուհետև ևս երկու տարի նույն պաշտոնում աշխատել է արդեն աշխատավարձով։ 2021-2026 թվականներին էլ զբաղեցրել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը։

Այսպիսով՝ պատգամավորի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական, ապա՝ պատգամավոր, որի մասին հանրությունը ստիպված է խոսել ոչ թե օրենսդրական նախաձեռնությունների, այլ ԱԺ դահլիճում ընդդիմադիրներին հարվածելու համատեքստում։

Նա ԱԺ է գնացել իր նախկին ղեկավարի՝ աշխատակազմի ղեկավարի հետ։ Իսկ գուցե հիմա է՞լ է նա շարունակում աշխատել որպես օգնական, պարզապես այս անգամ՝ արդեն պատգամավորական աշխատավարձով, որը, ի դեպ, հունվարի 1-ից կրկին բարձրանալու է։

Նմանատիպ նյութեր

225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը

225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը

Վերջին ամիսներին Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերը, բանակում առկա խնդիրների վերաբերյալ նոր քննարկումների պատճառ են դարձել։ Պաշտպանության նախարարության հասցեին դժգոհություններ են հնչում նաև զինծառայողների շրջանում...

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի...

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։...

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...