Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

2 Հոկտեմբերի, 2026

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։

«Երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։ Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը։ Սա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ «այժմ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված»։

«Մեր անկախության առաջին իսկ օրերից մենք չունեինք բավարար խաղաղություն մեր հողում։ Սակայն այժմ մենք քրտնաջան աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։

Նմանատիպ նյութեր

Մեզ պետք է ապրումակցում հասարակությունում, մեզ պետք է փոփոխություն հասարակությունում. Վարդևանյան

Մեզ պետք է ապրումակցում հասարակությունում, մեզ պետք է փոփոխություն հասարակությունում. Վարդևանյան

https://youtu.be/l7tmhZ2ud84 «Ընդհանրապես, ո՞ր դեպքերում են անձին կալանավորում։ Երբ անձը կարող է թաքնվել, դիմել փախուստի, երբ կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել նոր հանցանք։ Վերջից սկսենք։ Նոր հանցանքի ռիսկը, սիրելի՛ հայրենակիցներ, վերաբերում է այն դեպքերին,...

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է․ Շատերը սա կընկալեն որպես հարված Տիգրան Ավինյանին կամ քաղաքային կառավարմանը, բայց իրական ասելիքը թաքնված է բոլորովին այլ տեղում։ Տիկին Աննան ասում է, որ գիտի՝ կոնկրետ որ օրվանից է...

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

Ի դեպ, Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ շենքերը խցանումներ չեն ստեղծում, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ՝ դրանով փորձելով արդարացնել Երևանում անկանոն շինթույլտվությունները, սնկի պես աճող շենքերը։ Հետո մեղքը իրենից գցելու համար ասում է՝ 2021-ին էին...

ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել, բայց եղել են Արսենի անունն արատավորող շատ հայտարարություններ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ընկեր Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան դեպքից հետո այսօր Ազգային ժողովում, որտեղ հավաքվել են՝ օրենքով պետք է հավաքված լինեն քաղաքական կարևոր դերակատարում ունեցող մարդիկ, ընդամենը մի հոգի է «Քաղաքացիական պայմանագիր»...

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Մասնավորապես, խստացվելու են սխալ կայանման, կանգառի արգելքի և մինչև...