Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել «վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել»,-ընդգծել է նա։
Հաջիևը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։






