Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

25 Սեպտեմբերի, 2026

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և կանոնական չափանիշներով։

Հայ Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ պետության և Եկեղեցու հարաբերությունը միշտ եղել է բարդ ու զգայուն։ 1836 թ. Ռուսական կայսրության կողմից հաստատված «Պոլոժենիեն», 1863 թ. Հայոց Ազգային Սահմանադրությունը և հատկապես խորհրդային շրջանի փորձը ցույց են տալիս, որ պետական վարչական միջամտությունը Եկեղեցու ներքին կյանքին կարող է ունենալ երկարատև հետևանքներ։

Միաժամանակ, այսօր գործող ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ճանաչում է Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունն ու նրա ինքնակառավարումը նվիրապետության շրջանակում։

Հետևաբար պետք է տարբերել երկու բան.

պետության իրավասությունը՝ օրենքի խախտումները քննելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում, և Եկեղեցու կանոնական իրավասությունը՝ իր ներքին կյանքը կարգավորելու հարցում։

Եթե կա հոգևորականին վերաբերող կանոնական մեղադրանք, այն չի կարող հիմնվել միայն մամուլի հրապարակումների կամ հանրային հայտարարությունների վրա։ Գիտական և կանոնական մոտեցումը պահանջում է պարզել՝ ո՞ր կանոնն է խախտվել, ի՞նչ փաստերով է դա հաստատվում և ո՞ր իրավասու եկեղեցական ատյանն է այդ մասին որոշում կայացրել։

Եկեղեցին անսխալական հաստատություն չէ։ Այն կարող է և պետք է ինքնաքննադատվի, բարեփոխվի, ապահովի ֆինանսական թափանցիկություն, վերականգնի ժողովականությունը և կատարելագործի իր կառավարման մեխանիզմները։

Բայց այստեղ կա մի հիմնարար տարբերություն.

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն։

Հայ Եկեղեցին կարող է ունենալ լուրջ խնդիրներ, սակայն այդ խնդիրների լուծման ճանապարհը պետք է փնտրել նախևառաջ Եկեղեցու կանոնական ավանդության, ժողովականության և սեփական ինքնակառավարման շրջանակում։

Պետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է։

Եկեղեցու ուժն էլ ոչ թե սխալներ չունենալու, այլ սեփական սխալները ճանաչելու, ապաշխարելու և հոգևոր ու կանոնական ճանապարհով վերականգնվելու կարողության մեջ է»։

Նմանատիպ նյութեր

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահը հրաժարական է տվել. ի՞նչ է հայտարարել նա պաշտոնը թողնելուց հետո

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով իր երկրորդ և վերջին հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ յոթ ամիս առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նրա հրաժարականը ճանապարհ է բացում երկրում արտահերթ նախագահական...

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ. Արաղչի

Իրանը խաղաղություն է ցանկանում և պատրաստ է հակամարտությունը կագավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ «լիովին պատրաստ է» վերսկսել պատերազմը ԱՄՆ-ի հետ նույնիսկ եթե բանը հասնի «ապոկալիպտիկ» պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս...

4 պատերազմ բերած մարդն իրեն կարգել է «խաղաղության առաքյալ». Միքայել Նահապետյան

4 պատերազմ բերած մարդն իրեն կարգել է «խաղաղության առաքյալ». Միքայել Նահապետյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. «Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։ Չգիտեք։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև, եթե իմանաք թե ով է Մխիթարը, պիտի իմանաք որ նա զոհվել է 2022-ին Ջերմուկը պաշտպանելիս, զոհվել է իր ծննդյան օրը` սեպտեմբերի 13-ին։ Եթե...

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...