Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

21 Հոկտեմբերի, 2026

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Հանդիպման ընթացքում ներկայացրի վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու պատմամշակութային նշանակությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Ախթալայի վանքի բացառիկ առաքելությանը՝ որպես քրիստոնեական հոգևոր ժառանգության այն կենտրոնի, որի պատմության մեջ միահյուսվել են Կովկասի տարբեր քրիստոնյա ժողովուրդների հավատքը, մշակույթն ու պատմական հիշողությունը։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունք արտահայտեց վանքի պատմական հարստության և հոգևոր նշանակության վերաբերյալ՝ արժևորելով այն ժառանգությունը, որը դարերի ընթացքում պահպանել է ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային երկխոսության հնարավորությունը։

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը պարզապես միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձան չէ։ Այն վկայությունն է այն պատմական ճշմարտության, որ քրիստոնեական հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և քաղաքական սահմանները։ Նրա քարերի մեջ ամփոփված է մի ամբողջ դարաշրջանի հիշողություն, իսկ սրբազան պատկերների մեջ՝ հավատքի, հույսի և աստվածային սիրո այն պատգամը, որը շարունակում է խոսել նաև մեր օրերում։

Համոզված եմ, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի հանդեպ մեր պարտքն է, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։ Մեր սրբավայրերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների խաղաղ համակեցության կարևոր հարթակներ են։

Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր գնահատում, պահպանում և սերունդներին են փոխանցում մեր քրիստոնեական սրբազան ժառանգությունը՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության, հոգևոր արժեքների պահպանման և խաղաղ ապագայի»։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...