Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան 

19 Սեպտեմբերի, 2026

 

«Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների, առնվազն, եթե ոչ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու հաղթանակը։

Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և երբեք՝ ծնկած, և արցախցիներին ընկալում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք՝ ծնկած։

Այսօր, այո՛, սուգ է։ Այսօր, այո՛, մենք հիշում ենք մեր հերոսների վերջին պատվո մարտը, ովքեր մինչև վերջին փամփուշտը կանգնել են՝ պաշտպանելու հայրենիքը, որովհետև թիկունքում արդեն իրենց ընտանիքներն էին, արդեն նահանջի տեղ չկար։

Մենք եկել ենք այստեղ նրանց հիշելու, ասելու, որ ինչ էլ ասեն որոշ մարդիկ՝ ներսից կամ դրսից, մենք նրանց պարտական ենք, և մենք իրենց հիշողությունը միշտ վառ ենք պահելու։

Այսօր արցախցիների սոցիալական խնդիրներն այնքան շատ են, այնքան շատ, որ դրսերում մնացած խեղճ արցախցիներն արդեն չգիտեն, թե որ դուռը ծեծեն։ Սա նաև համարում եմ պետական հատուկ քաղաքականություն, որպեսզի արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը։

Չկա Արցախ, չկան արցախցիները Հայաստանում, չկա արցախյան էջը։ Ես այսպես եմ մեկնաբանում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին...

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ...

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը մտահոգիչ է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը՝ նշելով, որ դա հարցեր է առաջացնում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական...

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...