Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝
որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, — հայտնում է «Սիվիլնեթ»-ը։
Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։






