Աստված հաճախ իր մեծ գործերը սկսում է լռության մեջ. Տեր Հեթում

8 Սեպտեմբերի, 2026

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ուրախությամբ նշում է Սուրբ Աստվածածնի ծնունդը՝ այն սուրբ իրադարձությունը, որով մարդկության պատմության մեջ բացվում է Աստծո փրկագործության մի նոր էջ։

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ Մարիամի ծնունդը պարզապես մի սուրբ մարդու ծնունդ չէ․ նրա միջոցով Աստված պատրաստում էր այն մարդկային բնությունը, որ պիտի իր մեջ ընդուներ Բանն Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին։

«Մարիամի կյանքը մեզ հիշեցնում է, որ Աստված հաճախ Իր մեծ գործերը սկսում է լռության մեջ՝ այնտեղ, որտեղ մարդկային աչքը դեռ ոչինչ մեծ չի տեսնում։ Մանուկ Մարիամը դեռ չի գիտակցում իր առջև դրված առաքելության ողջ խորությունը, սակայն նրա կյանքը դառնում է Աստծո կամքին ամբողջությամբ հանձնված մարդու խորհրդանիշը։

Այսօրվա Ավետարանը՝ Մարկոս 8․10-21-ը, մեզ տանում է դեպի մի կարևոր հարց․ ինչո՞ւ ենք մենք տեսնում, բայց երբեմն չենք հասկանում։ Քրիստոս խոսում է աշակերտների հետ և զգուշացնում նրանց փարիսեցիների խմորից, սակայն նրանք դեռևս դժվարանում են ըմբռնել Նրա խոսքի խորությունը։ Տերը նրանց ասում է․ «Աչքեր ունիք եւ չէք տեսներ, ականջներ ունիք եւ չէք լսեր»։

Այս խոսքերը միայն առաքյալներին ուղղված հարց չեն։ Դրանք նաև մեր հոգևոր կյանքի հայելին են։

Մենք կարող ենք ունենալ աչքեր, բայց չտեսնել Աստծո ներկայությունը։ Կարող ենք ունենալ ականջներ, բայց չլսել այն ձայնը, որ լռության մեջ խոսում է մեր սրտին։ Կարող ենք ամեն օր տեսնել հրաշքները, բայց սովորական համարել դրանք։

Սուրբ Աստվածածնի ծնունդը մեզ սովորեցնում է հակառակը՝ տեսնել Աստծո գործը այնտեղ, որտեղ դեռ միայն սկիզբն է երևում։ Մարիամի մեջ աշխարհը կարող էր տեսնել մի փոքրիկ երեխայի, իսկ Աստված տեսնում էր այն սրբությունը, որի միջոցով պիտի աշխարհ գար Փրկիչը։

Հավատքը հենց սա է՝ տեսնել ոչ միայն այն, ինչ կա, այլև այն, ինչ Աստված կարող է ստեղծել մեր կյանքի մեջ։

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր աչքերը բացվեն՝ տեսնելու Աստծո ներկայությունը, մեր ականջները՝ լսելու Նրա խոսքը, և մեր սրտերը՝ ընդունելու Նրա կամքը։ Եվ թող մեր կյանքը նույնպես դառնա այնպիսի «սրբավայր», որտեղ Աստծո շնորհը կարող է բնակվել և պտուղ տալ։

Սուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն։ Ամեն»,- գրել է Տեր Հեթումը։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...