Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

14 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր

Նախագահ Քոչարյանի անունը տալուց, օրինակներ բերելուց՝ զգույշ եղեք և ուշադիր․ Քրիստինա Նազարյան

Նախագահ Քոչարյանի անունը տալուց, օրինակներ բերելուց՝ զգույշ եղեք և ուշադիր․ Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Էդգար Ղազարյանի վերաբերյալ աղմուկը շատ էր, որոշեցի մի պահ լռել: Բայց իրական ինստիտուցիոնալ հիշողությունը թարմացնելու նպատակով հիշեցնեմ, որ Է. Ղազարյանի օրինակ բերված Արտաշես Թումանյանին նախագահ Քոչարյանը...

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանի մահվան կապակցությամբ «Լաչին Ստեփանյանը 16 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նրա մարտական ուղին անցել է Կովկասից մինչև Եվրոպա, իսկ պատերազմից հետո նա ծառայել...

Արցախից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից, կարող են կրկին առանց քննության ձեռք բերել այն․ ՆԳՆ

Արցախից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից, կարող են կրկին առանց քննության ձեռք բերել այն․ ՆԳՆ

Արցախից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարը։ Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի...

Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա

Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և...

ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն․ Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «քպ-ի ասածը շատ պարզ է – ասում են՝ մենք խոստանում ենք ձեռնպահ մնալ օրենք խախտելուց (ընդդիմադիրներին ծեծելուց, ընդդիմությանը օրենքով հասանելիք պաշտոններից զրկելուց), և դրա դիմաց դուք էլ պետք է ձեռնպահ մնաք ցանկացած ընդդիմության...