«Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում

16 Նոյեմբերի, 2026

«Ես Արփին եմ՝ 14 տարեկան, ապօրինի կալանավորված Արեգնազ Մանուկյանի դուստրը։

Անհամբեր սպասում էի ամռանը, որը պետք է վայելեի ընտանիքիս և ընկերներիս հետ, բայց մի օր փոխեց իմ բոլոր ծրագրերն ու հոգեբանական վիճակը։

Վաղ առավոտյան, երբ քնած էինք, անծանոթ մարդիկ աղմուկով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին մայրիկիս։ Ես դա շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ուժեղ եմ, բայց ներսիցս օր օրի կոտրվում էի։ Մինչև հիմա հիշում եմ մեր դուռն անդադար թակելու ձայները։

Գիշերները չէի կարողանում քնել՝ մտածելով, թե ինչպես է մայրիկս կալանավայրում, ինչպես են նրան այնտեղ վերաբերվում։ Կարոտից չէի կարողանում զսպել արցունքներս, և մտքովս միշտ մայրիկիս հետ էի։

Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կգնամ կալանավայր, և դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Ես պարզապես ուզում էի ծննդյանս օրը լսել մայրիկիս ձայնը և ասել, թե որքան շատ եմ նրան սիրում։

Ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ և հպարտ եմ դրա համար։ Մայրս հանցագործ չէ։ Նա ուժեղ է և երբեք չի կոտրվում։ Նա այս ամբիոնից բազմիցս խոսել է մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը հավասարեցրել են դավաճանությանը։

Ուզում եմ ասել, որ մեզ բոլորիս լռեցնել չեք կարող։ Սա ասում եմ իմ և իմ հասակակիցների անունից։

Ապագան մերը կլինի՝ իսկապես ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստր Արփին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք՝ Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո...

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Արշակ Վարոսի Կիրակոսյանի կենսագրությունը Ծնվել է 1990 թվականի հունիսի...

ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Ազատություն»

ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Ազատություն»

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, հայտնում է «Ազատություն»-ը։ Ավելի վաղ...

Արաղչին կոչ է արել ՏՀԿ անդամ երկրներին անցնել գործնական քայլերի

Արաղչին կոչ է արել ՏՀԿ անդամ երկրներին անցնել գործնական քայլերի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստում, ընդգծել է անդամ երկրների միջև ինտեգրման և համագործակցության ամրապնդման...

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. զգուշացում

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. զգուշացում

Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։ Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում...