Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը․ Արթուր Սուքոյան

4 Օգոստոսի, 2026

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․

«Անցած մի քանի օրերի ընթացքում, ըստ իս, Ազգային ժողովում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը հետևյալն էր.
Երբ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ուղիղ հարց ուղղեց՝ պատրաստվո՞ւմ եք Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանը չտվեց այն միակ պատասխանը, որը նման իրավիճակում պարտավոր էր հնչել՝ «ոչ»։ Ավելին, իր պատասխանում նա նույնիսկ ին որ տեսական մակարդակում չբացառեց նման հնարավորությունը՝ օգտագործելով «օպտիմալացում» ձևակերպումը։
ՔՊ-ն վաղուց սովորություն ունի հասարակության համար անընդունելի որոշումները փաթեթավորել մեղմ ձևակերպումներով։ Եթե վաղը փորձեն հանձնել Տիգրանաշենը, մեծ հավանականությամբ դա այլևս չեն անվանի «հանձնում»։ Դրա փոխարեն կընտրեն ավելի «քաղաքակիրթ» բառ՝ «օպտիմալացում», ինչպես նախկինում բազմաթիվ միակողմանի զիջումներ ներկայացվել են որպես «խաղաղության օրակարգ», «սահմանազատում», «կարգավորում», իսկ հայրենիքի կորուստը՝ որպես «հայրենիքի ձեռքբերում»։
Քաղաքականության մեջ, երբ իշխանությունը վստահ է, որ որևէ քայլ չի պատրաստվում անել, այդ կասկածը հստակ և անվերապահորեն հերքում է։ Իսկ երբ հրաժարվում է հերքել, բնականաբար առաջանում է հարց՝ ինչո՞ւ։
Եթե այսօր Տիգրանաշենի հանձնումը նույնիսկ իրենց օրակարգում չէ, ապա ինչո՞ւ չհնչեց այդ պարզ և միանշանակ «ոչ»-ը։
Իրենց քաղաքական կյանքն ինձ այլ բան է հուշում, որը նրանք արդեն բազմիցս ապացուցել են՝ եթե Բաքվից նման պահանջ ներկայացվի, ոչ թե կփորձեն մերժել այն, այլ կսկսեն հասարակությանը նախապատրաստել հերթական «օպտիմալացմանը», որպեսզի հետագայում հեզիկ նազիկ կատարեն նոր հրահանգը։ Սակայն ես ավելի հակված եմ այն մտքին, որ Տիգրանաշենի հանձման («օպտիմալացման») շուրջ պայմանավորվածությունը վաղուց արդեն գոյություն ունի»։

Նմանատիպ նյութեր

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական...

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն...

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, քանի որ Երևանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ТАСС-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կոլեկտիվ անվտանգության միջազգային ֆորումի շրջանակներում։ «Ոչ։ Անձամբ վարչապետը և շատ...

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և...

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց`...