Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ․ «Կարճ ասած»

6 Հուլիսի, 2026

 

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանրային դժգոհությունները չեն ավարտվում։ Ընտրողների գերակշիռ մեծամասնությունն արդյունքներից դժգոհ է, անգամ արդյունքներից բավարարվածների մեջ քիչ չեն նրանք, որ վստահ են՝ այս այդ տարածը Փաշինյանի ձայները չեն։ Նիկոլի ընտրողների եմ հանդիպել, որ ասում են՝ տեսա՞ր ոնց դզեց-փչեց մնաց։ Այսինքն, անգամ նիկոլականներն են հասկանում, որ այս հանղթանակը լեգիտիմ չէ։ Մարդիկ վստահ են, որ վարչապետի աթոռը դրան չի պատկանում, նա այլևս նախկին է, ուղղակի զոռով պահում է։ Այ հենց դրա համար էլ իրավիճակը հանդարտվելու հնարավորություն չունի։

Իշխանազավթներն ասում են՝ բա եթե կեղծված է՝ ինչո՞ւ հարյուր հազարավոր մարդիկ հենց հիմա հրապարակում չեն։ Այն, որ մեր երկրում բողոքի ցույցեր տեղի չեն ունենում, չի նշանակում, թե ժողովուրդը հաշտվել է։ Չի հաշտվել ու չի հաշտվելու։ Քաղաքացին համոզված է, որ հրապարակված թվերը իրենց կամքի հետ անգամ հեռավոր կապ չունեն, և այդ համոզմունքը մնալու է՝ անկախ նրանից՝ փողոցը լիքն է, թե ոչ։ Այո մարդկանց մեջ կա հիասթափություն, քաղաքական գործընթացների նկատմամբ անվստահություն, մարդիկ ծանր հոգեբանական հյուծվածության մեջ են։ 8 տարի շարունակ այս ռեժիմը մաշել է հանրության նյարդերը՝ բերելով պատերազմներ, զոհեր, հայրենիքի կորուստ և մշտական սթրես։ Ու հիմա այդքանից հետո ընտրողների շուրջ 60 տոկոսը գնացել է տեղամաս, որ ի վերջո պրծնի-ազատվի փորձանքից, բայց դա գործադրել է զանազան հակաօրինական քայլեր, ձայնագողություն ու սուպերկլեով իրեն սոսնձել աթոռին։ Ու վստահաբար ասում եմ, որ էկրանից այս խայտառակությանը նայող, լուռ հայհոյող և իրեն խաբված զգացող քաղաքացին շատ ավելի վտանգավոր է այս ռեժիմի համար, քան հրապարակում գոռացողը։ Սա կուտակվող զայրույթ է։

Երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, որը և՛ իր պատմության մեջ ամենախայտառակն էր, և՛ անակնկալ չէր։ Այս ՍԴ-ից դա էին ակնկլալում։ Այս Սահմանադրական դատարանը՝ այսօրվա կազմով, լեգիտիմ է այնքան, որքան լեգիտիմ է Նիկոլի իշխանությունը։ ՍԴ-ն վտանգավոր նախադեպ է սահմանում․ ըստ այդ դատարանի, ընտրակեղծիքները, ուրիշի ձայներ գողանալը, ընտրակաշառք բաժանելը, այն էլ՝ պետական բյուջեով, սպառնալը, ատելության խոսքը, իրավական տեռորը նորմալ ընտրական գործընթաց է։ Սահմանադրական դատարանը, փաստոերն, ասում է, որ շատ նորմալ է, որ ընտրողի քվեն կարող են չհաշվել։ Քաղաքացու իրավունք չկա, ընտրական իրավունք էլ չկա, օրենք էլ չկա, կաշառքը նորմալ է, վարչական ռեսուրսի չարաշահումը խրախուսելի է, ատելության խոսքն ընդունելի է, բռնաճնշումներն արդարացված են, այլ երկրների միջամտությունը ինքնիշխան Հայաստանի ներքին կյանքին՝ ևս։ Իրավական ոչ մի արգումենտ, տրցակներով ներկայացված ոչ մի ապացույց և փաստ չաշխատեց, որովհետև դատարանի դահլիճում ոչ թե արդարադատություն էր իրականացվում, այլ իշխանությանը հավատարմության երդման արարողություն։ ՍԴ-ի՝ այս բովանդակությամբ որոշումն ասում է՝ ոչ լեգիտիմ են ընտրության արդյունքերն էլ մեր որոշումն էլ։ ՍԴ-ն ոչ թե Փաշինյանին լեգիտիմացրեց, այլ ինքն իրեն ապալեգիտիմացրեց և ոչնչացրեց։

Շատ վատ է ծառայամտությունը․ երբ պաշտոնի նշանակվողը համարում է, որ ինքը այնտեղ հայտնվել է ոչ թե իր արժանիքների, գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի համար, այլ՝ որպես լավություն և պետք է վարձահատույց լինի։ Ժողովուրդը կարո՞ղ է մտածել, որ այս ՍԴ կազմը ընդամենը շնորհակալություն են հայտնել Փաշինյանին՝ իրենց ՍԴ անդամ դարձնելու համար։ Այսինքն՝ ոչ թե դատավոր, այլ պարտապան։ ՍԴ դատավոր կոչվածները, որոնց Փաշինյանը ժամանակին հավաքել էր անհասկանալի ՀԿ-ներից, փաստաբանական նեղ գրասենյակներից և այլ տեղերից, ժողովուրդը կարո՞ղ է մտածել, որ հերթական շնորհակալությունն են հայտնում Փաշինյանին, որոնք վերջ չեն ունենալու, քանի դեռ իրենք այդ պաշտոնին են, Նիկոլը՝ իր պաշտոնին։ Այլապես, եթե Նիկոլը չլիներ, գուցե Արման Դիլանյանը կարող էր շարունակել կատարել ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետի պարտականությունները, կամ վարչական դատարանի դատավոր, բայց տեսեք՝ ՍԴ նախագահ է։ Արթուր Վաղարշյանը կարող էր մնալ որպես ԵՊՀ դասախոս, ինչպես հիմա է, բայց՝ առանց ՍԴ դատավորի բարձր պաշտոնի, Սեդա Սաֆարյանը կարող էր մնալ որպես մարտի 1-ի գործով Քլոյանենց փաստաբան կամ ավագ փորձագետ, բայց ոչ երբեք՝ ՍԴ դատավոր։ Պադավատով։ Հովակիմ Հովակիմյանը կարող էր մնալ որպես նախագհահի աշխատակազմում վարչության պետ, բայց ՍԴ դատավոր է։ Էդգար Շաթիրյանը կլարող էր մնալ որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ: Բայց ՍԴ դատավոր է։ Պատկերացնում ե՞ք, ՍԴ դատավորների կեսից շատը կյանքում մի օր դատավոր չրի աշխատել, ու հիմա միանգամից Բարձր դատարանում է։ Բա Նիկոլին նրանք մի անգամ շնորհակալություն ասելով կպրծնե՞ն։ Էնքա՜ն հակասահմանադրական օրենքներ են նրանք սահմանադրական ճանաչել ու դեռ ճանաչելու են։ Փաշինյանը ստացավ իր ուզած թուղթը, իսկ դատավորները վճարեցին իրենց անձնական պարտքը։

Քաղաքացին ասում է՝ Սահմանադրական դատարանն ու Սահմանադրությունը ի՞նչ ենք անում, եթե չեն աշխատում, ինչո՞ւ ենք իզուր էդքան փող վատնում։ Եթե պետք է Նիկոլի դեմ որոշում չկայացնեն, նա խախտի սահմանադրությունը, էդ «պահապաններն» ասեն՝ նորմալ է, հենա թող էդ հսկայական շենքը փակեն-սարքեն հյուրանոց, ՍԴ կազմը կրճատեն, թողնեն մի երկու անդամ, դրանց էլ տեղավորեն ՔՊ՝ Սայաթ Նովա փողոցի գրասենյակում։ Շատ տրամաբանական տեսակետ՝ այսօրվա Հայաստանի պայմաններում։

Ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, սահմանադրական դատարանը Նիկոլի ծանր հրետանիներն են, որոնց նա օգտագործում է ամեն մեկին իր հերթին։ Ինքնահռչակ այս իշխանության գործողություններն էլ որևէ կերպ չեն լիցքաթափում իրավիճակը, հակառակը, ավելի են բորբոքում։ Հետընտրական այս փուլում շարունակվում են բռնաճնշումները էլ ավելի մեծ թափով, խուզարկություններ, բիզնեսի խլում, աշխատատեղերի փակում, քաղաքական երանգով կալանավորումներ։ Սա հենց իր ոչ լեգիտիմությունը հասկացող իշխանության քայլեր են, որը բռնաճնշումները դիտում է իշխանությունը պահելու գործիք։

Գլխավոր փաստը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրություններում չի հաղթել։ Երբ քաղաքացին  տեսնում է, որ իշխանությունը չի ընտրվում, բայց մնում է, երբ մտածում է, որ ընտրություններով չեն կարող փոխել, սա կարող է քաղաքացու գործողությունները տեղափոխել անկանխատեսելիության դաշտ, ընդհանրապես՝ երկիրը գցել անկանխատեսելիության փուլ։ Հասարակության տրամադրությունները չեն փոխվել, լարվածությունը չի թուլացել, մարդիկ զգում են իրենց խաբված, քցված։ Հանրային լռությունը մանդատ չէ։ Գողացած իշխանությունը չի օրինականացվում

Եթե նախորդ ընտրությունների արդյունքներով Նիկոլը կարող էր ասել՝ ինչ որ է՝ ինձ էթ ընտրում ժողովուրդը, հիմա չի կարող ասել։ Որևէ մեկին չի կարող ասել՝ ժողովուրդը ինձ է ընտրում։ Ոչ, ժողովուրդը քեզ չի ընտրում, քեզ պահում է իշխանության իրավապահ համակարգը, քեզ պահում են իշխանության քո նշանակած մարդիկ, քեզ պահում են իշխանության էն տարատեսակ ինստիտուտները, որոնք հենց դրան են կոչված, ու դա ժողովրդի ցանկությունը չէ։ Որովհետև եթե ժողովրդի ցանկությամբ առաջնորդվեին, առնվազն՝ կա՛մ կդնեին երկրորդ փուլ, կա՛մ մանդատները կվերաբաշխեին, և ԲՀԿ-ին կվերադարձնեին 5 մանդատները կա՛մ կչեղարկեին արդյունքները։ Էդքանը որ չեք անում, չորով ասում եք՝ ինքն է, պետք է հասկանանք, որ այդ ամենը ինչ-որ մի օր դառնում է լրիվ ուրիշ բան։

Կարճ ասած՝ սա կանխատեսում չէ, պատմությունն է հուշում, որ ի հակառակ ժողովրդի ցանկության և ակնհայտ իրավականությունից ու օրինականությունից դուրս աճպարարաությունների արդյունքում իշխանությունը պահածները երկար չեն տևում, և դրա մասին բոլորը լավ հասկանում էն, այդ թվում՝ իշխանության ներսում։ Իսկ իշխանության ներսում ինչեր կարող են խոսել, ինչեր կարող են ակնարկել, դրա մասին կխոսենք վաղը։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը

Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը

Հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։ Երկու օր շարունակ Թուրքիայում կլինեն Դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև հազարավոր դիվանագետներ, լրագրողներ և ֆորումի...

Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mazda CX9» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի, «Nissan Almera» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։...

Ֆրանսիան կօգնի Սիրիային՝ երկրի վերականգնման գործընթացում

Ֆրանսիան կօգնի Սիրիային՝ երկրի վերականգնման գործընթացում

Ֆրանսիան կօգնի Սիրիային՝ երկրի վերականգնման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ահմեդ ալ-Շարաան՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան աջակցել է Սիրիայի հեղափոխությանը, ինչպես նաև կառուցողական դեր է խաղացել Դամասկոսի նկատմամբ կիրառված...

Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ»

Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված...

ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ...