Խուլիգանության դեպք է եղել․ վնասվել է 2 մեքենա, այրվել վեճի մյուս մասնակցի վագոն-տնակը․ դանակահարված կա

18 Հունիսի, 2026

Հունիսի 16-ին՝ ժամը 21.55-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն-տնակ է այրվում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Հինգ րոպե անց ստացվել է նոր ահազանգ։ Զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։
10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա երեք քաղաքացիներ, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց, և այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաև վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն-տնակը։
Դանակահարողը, 54-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Մոլդովայում հայտարարել են, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն արդեն մեկնարկել է

Մոլդովայում հայտարարել են, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն արդեն մեկնարկել է

Մոլդովայի և Ռումինիայի միավորման գործընթացը փաստացի մեկնարկել է՝ երկու երկրների միջև ընդհանուր ճանապարհների կառուցման և էներգետիկ համակարգերի միավորման միջոցով։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Գրում  Ռիա նովոստին։...

Փաշինյանը հայրենասիրությունը որակում է «ստալինիզմ»․ քաղաքագետ

Փաշինյանը հայրենասիրությունը որակում է «ստալինիզմ»․ քաղաքագետ

Հայաստանում հայրենասիրությունը ձեւավորվել է որպես ֆորպոստ՝ Ստալինի ամբիցիաները բավարարելու համար, ինչ որ ֆորումի ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Ընդ որում, դահլիճի մեծամասնությունը կարծես թե երիտասարդներ են, որոնց մեծամասնությունն...

Չենք կարող թույլ տալ, որ այս իշխանության քայլերը ջարդեն մեր պետության հիմքերը․ Նարեկ Կարապետյան

Չենք կարող թույլ տալ, որ այս իշխանության քայլերը ջարդեն մեր պետության հիմքերը․ Նարեկ Կարապետյան

«Կոչ եմ անում Փաշինյանին՝ Ադրբեջանի նախագահի հետ իր կուլիսային զրույցների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել հանրությանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Սահմանադրության...

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել դիվանագիտական լուծումներից, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։ «Ռուսաստանը երբեք չի մերժել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Այս պահին տեղի է ունենում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած և այլ հասարակական-քաղաքական գերծիչների ճեպազրույցները։ Մանրամասները՝ ուղիղ...