Հունիսի 16-ին՝ ժամը 21.55-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն-տնակ է այրվում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Հինգ րոպե անց ստացվել է նոր ահազանգ։ Զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։
10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա երեք քաղաքացիներ, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց, և այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաև վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն-տնակը։
Դանակահարողը, 54-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Չենք կարող թույլ տալ, որ այս իշխանության քայլերը ջարդեն մեր պետության հիմքերը․ Նարեկ Կարապետյան
«Կոչ եմ անում Փաշինյանին՝ Ադրբեջանի նախագահի հետ իր կուլիսային զրույցների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել հանրությանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Սահմանադրության...





