«Զովք» սուպերմարկետում 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել, հայհոյանքներ հնչեցրել և ծեծկռտուք սարքել

20 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝  որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Բ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողություն անելուց հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ, 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն․ Արամ Վարդևանյան 

Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ,...

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն․ Կառավարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական...

Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել․ Աննա Գրիգորյան

  «Մի քանի սցենար ունենք, բայց կարծում եմ ընտրության ավարտից հետո միայն կարելի է խոսել, թե որ սցենարն ենք ընտրում և առաջարկում, կարծում եմ մի փոքր սպասենք արդեն կիմանանք։ Թեկնածուի փոփոխության հարց չի կարող քննարկվել»,- այս մասին...

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

425 մլն դրամ՝ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար․ Կառավարության որոշումը

Այս տարվա օգոստոսի 18–ից մինչև սեպտեմբերի 1–ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ`...

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի դեմ ուղղված «կործանարար» տնտեսական գործողությունը Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Այսպես...