Երիտասարդները ծեծի են ենթարկել 4 հոգու և դիմել փախուստի․ կան վիրավորներ

1 Սեպտեմբերի, 2026

Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո նշված երիտասարդը իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Էրիկ Գ․-ի և մոտ 6 երիտասարդների հետ պայմանավորվել և հանդիպել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ՝ հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն նշված վայրում վերջիններս հանդիպելուց հետո Էրիկ Գ․-ն և իր ընկերները, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, մարդկանց անդորրը հայհոյանքներով խախտելով, ծեծի են ենթարկել Հակոբ Ա․-ին, Հ․ Պ․-ին, Վրեժ Ս․-ին և ոմն Լևոնին։Ներկաներից մեկը իր մոտ եղած բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև նրանք նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են բեյսբոլի մահակ և արնանման հետքեր։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը գլխի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Վրեժ Ս․-ին և Հակոբ Ա․-ին։Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...