Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851

6 Հունիսի, 2026

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Նմանատիպ նյութեր

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից․ Զելենսկի

Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է...

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ․ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Արա Պողոսյան

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ․ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը դժգոհում են, թե դատավորները հրաժարվելու փոխարեն ինչո՞ւ չեն արդարացնում Ամենայն Հայոց կաթողիկոսին և սրբազան հայրերին։ Ես կարծում եմ, որ դատավորների հրաժարումը` քննել այսպիսի ակնհայտորեն հակասահմանադրական գործը, շա՜տ...

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...